Ռիշի Սունակը Մեծ Բրիտանիայի վարչապետ կդառնա
Ռիշի Սունակը Մեծ Բրիտանիայի վարչապետ կդառնա այն բանից հետո, երբ մյուս թեկնածուները հրաժարվել են Պահպանողական կուսակցության ղեկավարության համար պայքարից, հայտնում է Reuters-ը։
Չարլզ III թագավորը կխնդրի Սունակին՝ Վեսթմինսթերի ամենահարուստ քաղաքական գործիչներից մեկին, կառավարություն ձևավորել՝ փոխարինելով հեռացող առաջնորդ Լիզ Թրասին, որը ընդամենը 44 օր է պաշտոնավարել:
Սունակը հաղթել է կենտրոնամետ քաղաքական գործիչ Պենի Մորդաունտին, որը չի կարողացել ստանալ օրենսդիրների բավարար աջակցությունը քվեարկությանը մասնակցելու համար, իսկ նրա մրցակից, նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է մրցույթին մասնակցությունից:
«Սա պատմական որոշում է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր կուսակցության բազմազանությունն ու տաղանդը։ Ես լիովին աջակցում եմ Ռիշիին»,- ասել է Մորդաունտը, երբ հաղթողին հայտարարելուց մի քանի րոպե առաջ դուրս է եկել մրցավազքից:
42-ամյա Սունակը, որը ֆինանսների նախկին նախարարն է, երկու ամսից քիչ ժամանակահատվածում դառնում է Մեծ Բրիտանիայի երրորդ վարչապետը, ում հանձնարարված է վերականգնել կայունությունը մի երկրում, որը քաղաքական և տնտեսական ցնցումների տարիներ է անցել:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".