Հորդորում ենք խուսափել էսկալացիայից. ՄԱԿ–ը` «կեղտոտ ռումբի» վերաբերյալ հաղորդումների մասին
ՄԱԿ–ը «կեղտոտ ռումբի» կիրառմամբ Ուկրաինայում նախապատրաստվող սադրանքի մասին հաղորդումների ֆոնին հորդորում է կողմերին խուսափել քայլերից, որոնք կարող են հանգեցնել ձախողման կամ էսկալացիայի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք տեղյակ ենք մամուլում շրջանառվող լուրերին։ Մենք, սակայն, հնարավորություն չունենք պարզելու, թե արդյոք դա այդպես է։ Մեր դիրքորոշումն այդ և մի շարք այլ հարցերի վերաբերյալ հետևյալն է` բոլոր կողմերը պետք է խուսափեն ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել առանց այն էլ կործանարար հակամարտության ձախողման և էսկալացիայի», – ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը շփումների մեջ է Մեծ Բրիտանիայի հետ` միջուկային տեխնոլոգիաների ձեռքբերման հարցով։ ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը ճեպազրույցում ասել էր, որ «կեղտոտ ռումբի» ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են։
Նա նշել էր, որ Ուկրաինան ունի համապատասխան արտադրական բազա և գիտական ներուժ։ Ուկրաինայում կան միջուկային արդյունաբերության ձեռնարկություններ` ռադիոակտիվ նյութերի պաշարներով, որոնք կարող են օգտագործվել «կեղտոտ ռումբի» ստեղծման համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի իր գործընկերներին Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման վերաբերյալ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.