ՔԿ․ Գերիների նկատմամբ քրգործ չի հարուցվել
Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ գերեվարված և հայրենիք վերադարձված գերիների նկատմամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Հոկտեմբերի 4-ին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: Նրանք հարցաքննվել էին։
«ՀՀ վերադարձված գերիներից որևէ մեկի նկատմամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել»,–հայտնում են քննչական կոմիտեից։
Միաժամանակ քննչական կոմիտեից հետաքրքրվել էինք, թե հայկական կողմի զոհերի թիվը քանիսն է, սակայն ՔԿ–ն հայտնել է, թե նկատի ունենալով, որ զոհվածների թվաքանակը պարզելու և զոհվածների աճյունները (մասունքները) նույնականացնելու գործընթացը կրում է շարունակական բնույթ, և այդ տվյալները նախաքննության ընթացքում փոփոխության են ենթարկվում, այս փուլում տեղեկատվություն չեն կարող տրամադրել։
Նշենք` հոկտեմբերի 19–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո 29 անհետ կորած հայ կա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.