Օհանյան․ Ապագայում ընդդիմության գործողություններում կլինեն նորարարություններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ընդդիմությունը աշխատանքը Ազգային ժողովից դուրս շարունակում է, միգուցե դա այս պահին տեսանելի չէ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Իհարկե, ժողովրդի հետ աշխատանքը, համոզման գործընթացը, ամենադժվարն է: Շատ դժվար է մարդկանց համոզել մի իրականության մեջ, երբ մարդկանց մի մասը մանիպուլացված է, մի մասն անտարբեր է, համակերպվել է այս ամենին, մի մասը վախենում է, որ նորից պատերազմ կսկսվի: Բայց երկրագնդի վրա չկա մի երկիր ու ազգ, որ իր պատմությունը կերտելու համար մարտնչած չլինի: Այդ առումով «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու: Շարժման ղեկավարությունը համապատասխան ծրագրային գործունեություն է ծավալում, որը մենք կներկայացնենք: Դուք տեսել եք, որ վերջին ժամանակներում ժողովրդի հետ հանդիպումներ ենք իրականացնում:
Մենք նախորդ շարժման ժամանակ կարողացանք ժողովրդի մոտ ոգին բարձրացնել, ուղղել մեր ողնաշարը, թույլ չտալ, որ ժամանակից շուտ փաստաթղթեր ստորագրվեն, բայց դա բավարար չէր: Ինքներս էլ դա տեսնում ենք, հիմա որոշակի վերլուծություն ենք անում, ապագայում մեր գործողություններում կլինեն նորարարություններ»,-ասաց նա:
Հարցին, թե «Դիմադրության» շարժումն ի՞նչ փաստաթղթերի ստորագրում է կանխել, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Դիմադրության» շարժումը կանխել է այն ծավալուն և արագընթաց գործընթացը, որը ճնշում է գործադրում ՀՀ իշխանությունների վրա։ Ակնհայտ է, որ պարտությունից հետո անընդհատ ճնշում են մեր իշխանությունների վրա նույն խաղաղության օրակարգով։
Մեր վրա ճնում են գործադրում մեր թշնամիները, մեր հակառակորդները: Մենք գտնում ենք, որ առանց իրական իրավիճակի փոփոխության գնալ խաղաղության անթույլատրելի է»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».