Պուտին․ Խաղաղության միակ ճանապարհը եռակողմ հայտարարության բոլոր դրույթների պահպանումն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանը պատմականորեն աջակցել է բարեկամ հայ ժողովրդին անվտանգության ապահովման առումով։ Այս մասին այսօր ՀԱՊԿ խորհրդի առցանց նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, մենք այսօր էլ անում ենք հնարավորը Երևանի ու Բաքվի միջև համակողմանի ու համընդգրկուն կարգավորման համար։ Ուզում եմ ընդգծել, դա բոլորի համար ակնհայտ է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, ինչպես որ Ռուսաստանը, ոչ վաղ անցյալում մեկ պետության մաս էին: Մենք հսկայական կապեր ունենք և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և դա հաշվի չառնելը պարզապես անհնար է։ Մենք, իհարկե, բոլորս բավականին ծանր վիճակում ենք։ Բայց իհարկե չենք կարող անմասն մնալ Ռուսաստանին մոտ գտնվող պետությունների խնդիրներից ու հակասություններից և միշտ պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը»,– ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Անդրկովկասում խաղաղության ու կայուն զարգացման հաստատմամբ։ Իսկ խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը, ըստ նրա, կարող է լինել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստագույնս պահպանումը։ Այն է` սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։
«Մենք դա բազմիցս քննարկել ենք Հայաստանի վարչապետի հետ, և ես հասկանում եմ, որ մեր գործընկերը լիովին համաձայն է սրա հետ։ Լուծումներ գտնելը հեշտ չէ, բայց հնարավոր է, և դա ապագայում թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի»,– ասել է Պուտինը։
Երեկ «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստում Պուտինը հայտարարել էր, թե իրենք ՀՀ–ին առաջարկել են վերադարձնել 5 շրջան, սակայն ՀՀ ղեկավարությունը գնացել է իր ճանապարհով։
Միաժամանակ, ՌԴ ղեկավարը նշել էր նաև, որ Հայաստանին առաջարկվող Վաշինգտոնի տարբերակը ենթադրում է Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում Ադրբեջանի կազմում։
Հավելենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 18:58
Редакция AntiFake, группа граждан, 7 мая провели акцию протеста перед посольством США, требуя не молчать и принять активные меры по восстановлению права на свободу слова, передает News.am.
-
2024-05-07 18:54
Председатель КНР Си Цзиньпин поклялся «никогда не забывать» о смертоносной бомбардировке силами НАТО китайского посольства в Белграде.
-
2024-05-07 18:53
США четко изложили Израилю свою позицию в отношении крупного наземного вторжения в Рафах, заявил во вторник представитель Госдепартамента в первом ответе Вашингтона после того, как израильские войска захватили контроль над пограничным переходом с Газой, передает Reuters.
-
2024-05-07 18:50
Исламские территории должны «сомкнуть ряды в единый фронт против общих высокомерных противников», заявил командующий Корпусом стражей исламской революции, генерал-майор Хоссейн Салами, назвав расширение фронта боевых действий «стратегией дезинтеграции противника».