ՀԱՊԿ ԱԽ-ը քննարկել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը տեղեկատվություն է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ուղարկված կազմակերպության առաքելության աշխատանքի մասին ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ, որտեղ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի գիշերը տեղի են ունեցել ծանր սպառազինության և ԱԹՍ-ների կիրառմամբ մարտական բախումներ, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի:
«Հավաքական անվտանգության խորհրդի անդամները, վերահաստատելով կազմակերպության հանձնառությունը՝ ամրապնդելու խաղաղությունը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, հավաքականորեն պաշտպանելով ՀԱՊԿ անդամ երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները:
Հստակ համոզմունք կար, որ առկա հակասություններն ու վիճելի հարցերը պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով, այդ թվում ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված եռակողմ հայտարարություններում շարադրված պայմանավորվածությունների շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նիստի արդյունքներով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները մի շարք առաջարկություններ են ներկայացրել համապատասխան որոշումների նախագծերի լրամշակման վերաբերյալ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 14:02
«Не поддавайтесь на ложные заявления правоохранителей, сейчас «время Никола», поэтому все - фальшивка», написал на своей странице адвокат Александр Кочубаев.
-
2025-06-25 14:01
Сегодня утром правоохранительные органы провели обыски в домах нашей семьи в Иджеване и Воскепаре, – сообщил сын полковника Миграна Махсудяна.
-
2025-06-25 13:57
В рамках политических репрессий был задержан также бизнесмен Тигран Галстян. Об этом сообщил в соцсетях адвокат Рубен Меликян.
-
2025-06-25 13:55
С раннего утра правоохранительные органы проводят обыски в домах оппозиционно настроенных граждан. Сообщается о многочисленных приводах и задержаниях, в числе которых – архиепископ Баграт Галстанян.