Իրանում անկարգությունները ծրագրել էին ԱՄՆ-ի, Անգլիայի, Իսրայելի հատուկ ծառայությունները
Իրանում երիտասարդ աղջկա` Մահսա Ամինիի մահվան հետ կապված անկարգություններն ու բողոքի ցույցերը ամբողջությամբ ծրագրել ու իրականացրել են Միացյալ Նահանգների, Անգլիայի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունները։ Այս մասին ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Հետախուզության նախարարության համատեղ հայտարարության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Առկա տեղեկության համաձայն, գլխավոր դերը դրանում (անկարգություններում) խաղացել է ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչությունը` Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության, Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության (Մոսսադ), Սաուդյան Արաբիայի արտաքին հետախուզության ծառայության և մի շարք այլ երկրների հետախուզության ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Իրանում վերջին շրջանում տեղի են ունենում անկարգություններ ու բողոքի ակցիաներ, որոնք սկսվել են Մահսա Ամինիի մահից հետո։
Սեպտեմբերի 13-ին երիտասարդ աղջիկը ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։
Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված էր ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել էին հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել էր։ Իրանցիները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծի արդյունքում։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի բազմաթիվ բնակավայրերում՝ Գիլան, Խուզեսթան, Բելուջիստան և Սիստան նահանգներում, Թեհրանում և Քրդստանում։ Անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ այս ամենը ծրագրված է եղել Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.