Տրամադրվում են սերտիֆիկատներ Աղավնոյից, Սուսից, Քաշաթաղից տեղահանվածներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արդեն սկսվել է գործընթացը, մարդիկ կան, որ սերտիֆիկատները ստացել են, պայմանագրերը կնքել են: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին, ՔՊ-ի համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով Քաշաթաղից, Աղավնոյից, Սուսից տեղահանվածներին բնակարանների սերտիֆիկատներ տրամադրման գործընթացին:
Նա նաև հավելեց, որ այդ ծրագիրը լավարկվել է. «Մենք անընդհատ իրենց հետ քննարկումների մեջ ենք: Լավարկումը հենց իրենց առաջարկների հիման վրա ենք կատարել»,-ասաց նախարարը:
Հարցին, թե ինչո՞ւ շատերին չեն տրվել այդ սերտիֆիկատները, Նարեկ Մկրտչյանը պատասխանեց. «Մենք այդ սերտիֆիկատները տալիս ենք Արցախից տրամադրված ցուցակների հման վրա որոշակիորեն դանդաղեց աշխատանքը, որովհետև ցուցակների ճշգրտումներ էին տեղի ունենում: Ընդհանրապես, մեր ծրագրերի դանդաղման պատճառը տվյալներն են: Հիմա ցուցակները կան, ամեն ինչ հունով գնում է առաջ: Չեմ կարող ասել՝ քանի հոգի է ստացել սերտիֆիկաը, որովհետև կարող է այս պահին էլ մարդիկ պամանագրային գործընթացի մեջ են»:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ համագումար է անցկացնում: Համագումարին մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ կուսակցությունը իր նախորդ՝ 5-րդ համագումարը անցկացրել էր 2019 թվականի հունիսին։ Վարչության նախագահ էր ընտրվել Սուրեն Պապիկյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.