Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՇՏ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ
Արցախում այս մասշտաբի հանրահավաքի անցկացումը միասնական բռունցքի և մեկ ընդհանուր նպատակի շուրջ հանրային լայն համախմբման խորհրդանշում էր։ Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Եթե մի կողմ դնենք հավաքի ահռելի զգայական և հուզական մասը, սա նաև նշանակում էր, որ Արցախում կա հանրային կոնսենսուս առ այն, որ պայքարը ինչ ձևով էլ լինի՝ մինչև վերջ տարվելու է։
Իմ ճանաչած, իմ հետ առնչվող, շփվող արցախցիների ճնշող մեծամասնության համար Հայաստանի իշխանությունների հռչակած մոտեցումը՝ «Արցախն Ադրբեջանի կազմում», մահ է, անիմաստ ու դատարկ կյանք, արժանապատվության սպառում, ստորաքարշություն և պարզապես հայի գոյության դադարեցում։
Արցախն Ադրբեջանի կազմ տանելու գործընթացը կանգնեցնելու առանցքային քայլն անկասկած Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն է, որը Հայաստանի ու Արցախի համար նվազագույնը պայքարի ու դիմադրության նոր դուռ կբացի։
Երկրորդ, պետք է գիտակցել, որ առանց Հայաստանում իշխանության փոփոխության, Արցախի ու արցախահայության համար շատ ծանր կլինի։
Բայց նույնիսկ այս դեպքում, բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ Արցախից է կախված Հայաստանի պետականության գոյությունը, պետք է ելքեր, լուծումներ գտնեն, նույնիսկ եղած պայմաններում, Արցախի պայքարը առարկայական սատարելու և մասնակիցը դառնալու համար։
Ասածս միայն քաղաքական ուժերին և գործիչներին չի վերաբերվում, այլ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են պաշտպանելու Արցախը, ովքեր հասկանում են, որ Արցախը պաշտպանելով պաշտպանում են Հայաստանը։
Այս չափազանց ծանր գործընթացը պետք է դիտարկել նաև Ադրբեջանի տեսանկյունից։ Պատրաստ է՞ Ադրբեջանը Արցախի՝ հստակ կարգավիճակի ձևակերպմանը կամ ինքնորոշման գործընթացի հետ համակերպվելուն, միանշանակ ոչ։
Սա նշանակում է, որ պետք է պատրաստ լինել Ադրբեջանի կոշտ հակազդեցությանը։ Թե դա այս կամ հաջորդող փուլերում ինչպես կարտահայտվի, մեծ թվով գործոններից է կախված, բայց այն, որ Ադրբեջանը փորձելու է կանխել պայքարը, լրիվ սպասելի է։
Արդյո՞ք Արցախի հանձնվելը կամ պայքարի տապալումը կկանգնեցնի Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումները զսպելու և Հայաստանի նկատմամբ ուժի կիրառումը օրակարգից դուրս բերելու համար, բնականաբար ոչ։
Սա նշանակում է, որ հանուն Արցախի ու Հայաստանի պայքարն այլընտրանք չունի, այլ բան է, թե դա ինչ ճանապարհով կտարվի, ովքեր կառաջնորդեն և իրադարձությունները ինչ հունով կընթանան»,- գրել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.