«Հրապարակ»․ ՔՊ-ՈՒՄ ԱՆԱԿՆԿԱԼԻ ԵՆ ԵԿԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ համագումարը վարչություն ընտրեց, որն էլ՝ վարչության նախագահ։ ՔՊ-ականներն անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։
Շատերը սպասել են, որ, ավանդույթի համաձայն, նա կհրաժարվի։ Սրանով էր պայմանավորված, որ այդ պաշտոնի համար թեժ մրցում էին Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը։ Սակայն, ի զարմանս շատերի, Փաշինյանն ընդունել է վարչության անդամների՝ նախագահությունը ստանձնելու խնդրանք-առաջարկը։
ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն այլևս չի վստահում անգամ մտերիմներին, ուստի որոշել է ստանձնել կուսակցության ղեկավարի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի լիդեր դառնալ և աչք դնել իր աթոռին։
Փաշինյանի ընտրվելը մեկ այլ բացատրություն էլ ունի` ՔՊ վերնախավում այնքան անհաշտ են, որ ոչ մեկը, բացի Փաշինյանից, չի կարող կուսակցությունը կառավարել: 2015-ին հիմնադրվելուց հետո ՔՊ-ում վարչության նախագահությունը ստանձնել էր Արայիկ Հարությունյանը, հետո՝ Սասուն Միքայելյանը, իսկ 2019-ից ի վեր՝ Սուրեն Պապիկյանը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 09:05
Ереванский Каскад — уникальное, не имеющее аналогов в архитектурном плане сооружение, созданное архитекторами Джимом Торосяном, Саркисом Гурзадяном и Асланом Мхитаряном.
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.
-
2025-05-19 05:49
В повестке Армении отсутствует вопрос о так называемом "Зангезурском коридоре". Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян, выступая на Форуме тегеранского диалога в рамках своего визита в Иран.