ԻՌՆԱ․ Ադրբեջանի պետական ԱԾ-ը նյարդային է արձագանքել Թեհրան Փաշինյանի այցին
Թեհրան Հայաստանի վարչապետի կատարած այցի հետ ,իաժամանակ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն անարդյունավետ գործողությամբ հայտարարեց Իրանի հետ իբր առնչություն ունեցող զինված խմբավորման անդամների ձերբակալության մասին՝ հրապարակելով կեղծ և հնացած տեղեկություններ, գրում է ԻՌՆԱ-ն։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Իրանը հստակ դիրքորոշում ունի Հարավային Կովկասի հարցում և ընդգծում է, որ սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է, և լարվածությունը պետք է կարգավորվի միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Այս կապակցությամբ Իրանն առաջարկել է «3 + 3» ձևաչափը Բաքվի և Երևանի միջև տարաձայնությունները լուծելու համար, սակայն «արտտարածաշրջանային միջամտությունն ու սիոնիստական ռեժիմի (Իսրայելի-խմբ.) թշնամությունն Իրանի հետ և Բաքվի կառավարության վրա նրա ազդեցությունը այս երկրի պաշտոնյաներին հասցրել են այն աստիճանի, որ չեն ընկալում Թեհրանի հստակ ուղերձը և նույնիսկ որոշ դեպքերում գործում են ի հեճուկս տարածաշրջանի շահերի»։
Այնուամենայնիվ, դեէսկալացիայի նպատակով Իրանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է Թեհրան։
Նախագահ Իլհամ Ալիևին նույնպես Թեհրան այցելելու հրավեր է ուղարկվել, սակայն Բաքվի ձգձգումների պատճառով այդ այցը դեռ չի կայացել։
Ելնելով դրանից՝ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունը նյարդային արձագանք է Թեհրան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած այցին։
Ադրբեջանի ՊԱԾ-ը հաղորդագրություն է հրապարակել, որում ասվում է, որ հետաքննություն է կատարվում Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների առնչությամբ, որոնք, իբր, եղել են իրանական հատուկ ծառայության մեջ, որը զբաղվել է նրանց ռազմական պատրաստությամբ և ֆինանսավորմամբ։
Կրկնելով իր կեղծ պնդումները՝ ՊԱԾ-ը հերթական անգամ հայտարարել է մի շարք անձանց հեռակա կալանավորման որոշման մասին, որոնց 2018 թվականին մեղադրել են գաղտնի և անօրինական զինված խմբավորում ղեկավարելու մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 18:32
Никол Пашинян отверг критику прозападных сил по поводу своего предстоящего визита в Москву, назвав такие оценки неуместными.
-
2025-05-07 18:31
Шесть европейских стран заявили в среду, что они «решительно отвергают любые демографические или территориальные изменения в Газе» после того, как Израиль объявил о планах расширить свое военное наступление на палестинской территории, сообщает AFP.
-
2025-05-07 17:36
Министр иностранных дел Индии Шри Викрам Мисри в среду провел специальный брифинг и выступил с заявлением по поводу «Операции Синдур».
-
2025-05-07 17:34
В последние дни после дождей по улицам Еревана текут ручьи, образуются огромные лужи и озера, а подземные переходы оказываются затопленными. Социальные сети переполнены фото и видео, на которых запечатлены последствия дождей в армянской столице.