Հայաստանը Հորդանանից պատվիրված զենքը չի ստացել և տուգանք է պահանջում
Հայաստանը հայտարարել է հորդանանյան ընկերության հետ զենքի մատակարարման պայմանագրի դադարեցման մասին։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի ստորագրած համապատասխան նամակը տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում:
Փաստաթղթից դատելով՝ պաշտպանության նախարարության և Jadara Equipment & Defence Systems Co ընկերության միջև համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի օգոստոսի 6-ին, և նույն տարվա ընթացքում ընկերությունը պետք է կատարեր պատվերը։ Հաշվի առնելով համաձայնագրի պահանջների խախտումը՝ ՊՆ-ն հոկտեմբերի 10-ին միակողմանիորեն խզել է պայմանագիրը։ Բացի այդ, հորդանանյան ընկերությունը պարտավոր է այդ ծանուցումը ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում վճարել 23 մլն դրամի (շուրջ 57,5 հազար դոլար) տուգանք:
Թե կոնկրետ ինչ է պատվիրել ՊՆ-ն` չի նշվում, սակայն հայտնի է, որ ընկերությունն արտադրում է Nashab հակատանկային նռնականետեր, որոնք ստեղծվել են ռուսական RPG-32-ի հիման վրա։ Jadara –ի մեկ այլ արտադրանք է Terminator FM հակատանկային հրթիռային համալիրը, որը ստեղծվել է ուկրաինական «Корсара»-ի հիման վրա: 2022 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ հորդանանյան կողմը Ադրբեջանի հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել։ Չի բացառվում, որ այդ հանգամանքը կարող էր Հայաստանի հետ գործարքի խափանման պատճառ դառնալ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 09:27
Все восемь граждан РФ, ранее задержанных в Баку по подозрению в транзите наркотиков из Ирана, а также в киберпреступлениях, арестованы. Об этом сообщает РИА Новости со ссылкой на азербайджанские СМИ.
-
2025-07-02 09:23
Азербайджанские СМИ публикуют кадры задержания и привода в суд в Баку граждан России. На кадрах видно, что их сильно избили.
-
2025-07-02 09:15
Руководитель уральского производственного объединения группы компаний «Лукойл» Ахмед Гаджиев также задержан и доставлен в суд, сообщают азербайджанские СМИ.
-
2025-07-02 09:12
Администрация президента США Дональда Трампа представила Еревану и Баку предложение о строительстве дороги, соединяющей Азербайджан с Нахичеваном через территорию Армении, сообщила аналитик Фонда Carnegie Олеся Варданян со ссылкой на двух иностранных дипломатов.