Խոզի գրիպը կրկին Հայաստանում է
Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի (խոզի գրիպ) վիրուսի հարուցիչ։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության հետագա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հավաստմամաբ, պատվաստումն է։
«Հանրապետության բոլոր պոլիկլինիկաները/ամբուլատորիաները և շարժական պատվաստումային կետն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, անկախ հաշվառման վայրից կարող են դիմել և պատվաստվել»,- հիշեցնում են կենտրոնից:
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.
- Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ,
- Խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- Եթե հիվանդ եք, մնացե´ք տանը,
- Եթե հիվանդ եք, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- Հագնվե´ք եղանակին համահունչ,
- Պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- Օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- Հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- Հետևե´ք անձնական հիգիենային։
Նշենք, որ Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվացմանը զուգահեռ հոկտեմբեր ամսից սկսվել է գրիպի դեմ պատվաստման գործընթացը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 13:44
Сенатор США и член Комитета по международным отношениям Стив Дейнс встретился с премьер-министром Армении Николом Пашиняном. В ходе встречи были обсуждены вопросы региональной безопасности, а также перспективы экономических инвестиций.
-
2025-05-31 13:42
По предложению Католикоса всех армян Всемирный совет церквей организовал в Швейцарии международную конференцию на тему: «Свобода вероисповедания: сохранение армянского духовного, культурного и исторического наследия в Арцахе».
-
2025-05-31 13:40
В рамках «судебного процесса» в Баку была затронута тема боевых действий 2016 года, сообщил секретарь парламентской фракции «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-05-31 13:37
Я очень доволен своими встречами с лидерами соседних стран. У Южного Кавказа есть возможность превратиться в региональный оазис, заявил президент Грузии Михаил Кавелашвили на программе «Экстренная тема с Макой Цинцадзе» на Первом канале Грузии.