Պուտինը ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդներին կոչ է արել գործի դնել անվտանգային բոլոր հզորությունները
ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդներն արդի բարդ և անկայուն միջազգային իրադրությունում պետք է մշակեն և թարմացնեն ռազմավարական պլանավորման փաստաթղթերը՝ գործի դնելով բոլոր հասանելի հզորությունները։ Այս մասին նշվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքում՝ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ հինգշաբթի Մոսկվայում բացված տասներորդ ամենամյա հանդիպման ժամանակ։
Պուտինի ողջույնի ուղերձը, ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, ընթերցել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Այսօր միջազգային իրադրությունը մնում է բարդ և անկայուն։ Այս առնչությամբ կարևոր է լրիվ չափով գործի դնել մեր կառույցների հզոր վերլուծաբանական, կանխատեսման ռեսուրսները՝ ԱՊՀ տարածքում իրավիճակի բազմակողմանի վերլուծության և պոտենցիալ մարտահրավերներն ու վտանգները վեր հանելու համար»,- նշվել է ողջույնի խոսքում։
Հենց այս հիմքի վրա պետք է մշակվեն և թարմացվեն ռազմավարական պլանավորման փաստաթղթերը, ընդունվեն պատասխանատու պետական որոշումներ։ Նախ և առաջ՝ տեղեկատվական և կենսաբանական անվտանգության, հակաահաբեկչության, ծայրահեղականությանը, թմրաբիզնեսին, անլեգալ միգրացիային դիմակայելու ոլորտներում, ավելացրել է Պուտինը։
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ներկա հանդիպումը կծառայի ԱՊՀ հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանը, նշանակալի փուլ կդառնա համատեղ արդյունավետ աշխատանքում՝ ի բարօրություն Համագործակցության երկրների և ժողովուրդների։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».