Արտակ Բեգլարյան․ ՀՀ իշխանության հետ բազմաթիվ սկզբունքային տարաձայնություններ կան
ՀՀ իշխանության հետ բազմաթիվ սկզբունքային տարաձայնություններ կան, որոնք վերաբերում են Արցախին և արտաքին քաղաքական կուրսին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերին 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքը չպետք է կասկածի տակ դրվի։ Որոշ գործընկերների հետ տարաձայնություններ կան»,-հավելեց նա:
«Այդ հարցերը փորձում ենք լուծել աշխատանքային կարգով, քանի որ այս դժվարին պահին մենք պետք է արդյունավետ համագործակցենք»,-ասաց պետնախարարը։
Նա նշեց, որ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է 60 հազար մարդ։ Հիշեցնենք, որ նույն օրը տեղի է ունեցել Արցախի խորհրդարանի արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվել է հայտարարություն առ այն, որ Արցախի ԱԺ դիրքորոշումն այն է, որ Արցախը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի մաս, և հենց այդ սկզբունքը պետք է դրվի ղարաբաղա-ադրբեջանական համակամարտության կարգավորման հիմքում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».