ԶԼՄ․ ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԻՆ ՈՒ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԹևՈՍՅԱՆԻՆ ՔՊ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԸ
ՔՊ նորընտիր վարչության կազմը կարող է փոխվել։ Արդեն մի քանի օր է` մամուլը գրում է, որ անցած շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից հետո կուսակցությունում միանշանակ չի ընդունվել վարչության կազմի ընտրությունը և որոշ կուսակցականներ վերհաշվարկի դիմում են ներկայացրել։
Hraparak.am-ի տեղեկություններով, հաշվիչ հանձնաժողովն ընթացք է տվել դիմումին, տեղի է ունեցել ձայների վերահաշվարկ, որի արդյունքում վարչության անդամ ընտրված, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և փախվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ձայներում փոփոխություններ են եղել, նրանք դուրս են մնացել վարչության կազմից, փոխարենը վարչության անդամ են դարձել Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։ Իսկ
Factor.am-ի տեղեկություններով՝ փոփոխություններից հետո Սուրեն Պապիկյանը չի լինի ՔՊ վարչության փոխնախագահ։ Ըստ կայքի՝ այս փոփոխություններն արվելու են վերահաշվարկի ժամանակ ի հայտ եկած փաստերի արդյունքում, և դա ներկայացվելու է որպես վերջիններիս կողմից ինքնաբացարկ։ Կայքը տեղեկացնում է նաև, որ այսօր նախատեսված է ՔՊ վարչության արտահերթ նիստ։ Այս նիստն անցկացնելու համար Փաշինյանը չեղարկել է ՔՊ խմբակցության հետ նախապես ծրագրված հանդիպումը, որի ժամանակ մանրամասներ էր ներկայացնելու Սոչիի եռակողմ հանդիպումից։
«Մի քանի ժամից նորընտիր, բայց ոչ լեգիտիմ վարչության կազմը պետք է հանդիպի Նիկոլ Փաշինյանին և քննարկեն կատարվածը, որի գլխավոր «հերոսը», ըստ լուրերի, Արփի Դավոյանն է, հենց նա է եղել ընտրությունների ողջ կազմակերպչական հարցերի պատասխանատուն և ազդեցություն է գործել հաշվիչ հանձնաժողովի վրա, որի կազմում ընդգրկված են եղել ԱԺ փորձագետներ, նախկին-ներկա պատգամավորի օգնականներ։
Մեզ ասացին, որ մինչ տեղի կունենա վարչապետի հետ հանդիպումը, ՔՊ-ում, արդեն սկսվել են բազարները՝ ոչ միայն վարչության, այլև խմբակցության անդամներն են կարծում, որ Արփի Դավոյանին պետք է զեղծարարության համար պատասխանատվության ենթարկել և ընդ որում՝ խիստ պատիժ տալ՝ զրկել պատգամավորական մանդատից, քանի որ նա խայտառակել է մի ողջ կուսակցություն և միայն նրան պատժելով կարելի է փրկել կուսակցությունը նման խայտառակությունից։
Ավելին, մեզ ասացին, որ Հայկ Կոնջորյանն անսասան է՝ չի պատրաստվում ինքնաբացարկի մասին հայտարարել ու սպասվող հավաքին հենց նա էլ կպահանջի, որ ոչ թե «զոհին» պատժեն, այլ «դահիճին»,– գրում է Hraparak.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 11:15
Второй президент Армении Роберт Кочарян в интервью ряду армянских СМИ прокомментировал мирный договор между Арменией и Азербайджаном, который планируют подписать власти РА. По словам Кочаряна, никакого мирного договора не будет, это будет документ о Пашиняне и о том, как тот продолжит свои политические перспективы.
-
2025-05-19 11:10
Новости Армении- NEWS.am представляет полное интервью второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-05-19 11:07
Второй президент Армении Роберт Кочарян, проанализировав кадры встреч премьер-министра Никола Пашиняна в Албании, пришел к выводу, что между главой правительства и лидерами Турции и Азербайджана сформировались отношения "господин-слуга". Об этом Кочарян заявил в интервью армянским СМИ.
-
2025-05-19 11:01
Глава административного района Нор-Норк Тигран Тер-Маркарян, замешанный в скандале с избиением активиста, официально объявил об отставке.