Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՈՒ՞Մ ԵՆ ՊԵՏՔ ՔՈ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԸ, ԵԹԵ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆԴ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՕԿՈՒՊԱՑՎԵԼ ԿԱՄ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Ազգային Ժողովում ՀՀ 2023թ. պետբյուջեի նախագծի ներկայացման ժամանակ, Նիկոլը տարբեր ոլորտներին առընչվող բազմաթիվ ֆանտաստիկ ու տխրահռչակ հայտարարություններ է արել: Դրանցից մեկով ասել է, որ 2023թ. պաշտպանական ծախսերը 2018թ. համեմատ աճել է 113%-ով, կամ 270մլրդ դրամով:
Ամբողջ աբսուրդը կայանում է նրանում, որ հատկացվող ֆինանսական միջոցները իբրև թե ավելացել է 113%-ով, բայց երկրի պաշտպանունակության մակարդակը՝ 2018թ. համեմատ նվազել է աննկարագրելի չափով: 2018թ-ին Հայաստանն ու Արցախը բավարար պաշտպանունակ էին, իսկ այսօր հույսներս դրել ենք ՌԴ խաղաղարար առաքելության ու ԵՄ 40 դիտորդների վրա: Սա է ձեր իշխանության պատկերն, ու էլ նորից չեմ հիշեցնում ահռելի մարդկային ու տարածքային կորուստների մասին:
Նիկոլի այս հայտարարությունը կոչվում է երեսպաշտական սուտ, կամ պետական միջոցների անարդյունավետ օգտագործում, կամ լավագույն դեպքում՝ չկատարված (ձախողված) բյուջեներ:
Ու՞մ են պետք քո բյուջետային ավելացումները, եթե արդյունքում պետությանդ տարածքները օկուպացվել կամ հանձնվել են, զինանձնակազմի ծառայության պայմանները վատթարացել են, պաշտպանական կառույցներն անմխիթար վիճակում են և այլն: Ու՞մ են պետք բյուջետային ավելացումներդ, եթե ինքդ ես հայտարարում, որ զենք չես կարողանում գնել: Ու՞մ է պետք անիմաստ գլուխ գովելդ, եթե լաց ես լինում, որ ՀԱՊԿ-ը կամ դաշնակիցները քեզ չեն պաշտպանում: Վերջին շրջանում բախտներս բերել է, որ տարածաշրջանում Իրանի ու Ռուսաստանի կենսական շահերն են գործել, թե չէ, քո այդ ավելացած բյուջեով Սյունիքն էլ էիր մատաղ անելու:
Մի խոսքով, ԱԺ-ում ինչ ուզում ես, կարող ես հայտարարել, բայց դրանից իրականությունը չի փոխվում:
Դո՞ւք պետք է հեռանաք, որովհետև փաստ է, որ աշխարհի փողերն էլ տան ձեզ, միևնույն է ազգակործան կապիտուլյանտից բացի, այլ բան ձեզանից դուրս չի գալու:
Մի նորմալ, խելքը գլխին ԶՈՒ ռեֆորմ չեք կարողանում մշակել թղթի վրա, մինչև հիմա ազգային անվտանգության ռազմավարություն չունեք, ու՞ր մնաց թե պետության պաշտպանունակություն ու անվտանգություն ապահովեք:
Հիշի՛ր, անվտանգության, պաշտպանունակության, արտաքին քաղաքականության, պետական կառավարման, բարոյական-արժեքային հարցերում երբեք չհամեմատվես 2018թ-ի հետ: Խայտառակ վիճակում եք, ու ձայնդ որքան բարձր է հնչում, խայտառակությունդ այնքան ցայտուն է երևում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 18:42
Бывший депутат Национального Собрания Армении Самвел Фарманян обратился с «вынужденным публичным запросом» к своим оппозиционным коллегам. В заявлении он подчеркнул необходимость срочного и четкого объединения оппозиционного поля и обозначил два ключевых условия, при выполнении которых возможна настоящая общественно-политическая мобилизация.
-
2025-06-26 18:37
Где сегодня находится подлинная независимость Армении?В последние годы официальные власти регулярно заявляют о независимости страны, делая это с особым пафосом. Однако эти заявления являются, пожалуй, самой крупной манипуляцией, когда-либо звучавшей в политической жизни Армении. Об этом на своей странице в социальной сети Facebook пишет член Верховного Органа Республиканской Артак Закарян.
-
2025-06-26 18:22
Ситуация, сложившаяся вокруг ЗАО "Электрические сети Армении", а также призывы к огосударствлению компании, негативно сказываются на инвестиционном климате и деловой среде страны. Об этом говорится в заявлении Ассоциации сотрудничества малого и среднего бизнеса.
-
2025-06-26 18:19
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископ Микаэл Аджапахян заявил, что не боится уголовного преследования. Так он в беседе с корреспондентом Sputnik Армения прокомментировал уголовное дело против него.