Գործերը՝ PR-ի փոխարեն. դեսպանը բացատրել է Հայաստանում Ռուսաստանի գործելաոճը
Ավանդականորեն Ռուսաստանը առանձնապես չի սիրում PR անել այն ամենը, ինչ անում է Հայաստանում և Հայաստանի համար՝ գերադասելով իրական գործերը, ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Վ․ Բրյուսովի անվան Երևանի լեզվաբանական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ։
Դիվանագետը համաձայնել է հանդիպման մասնակիցներից մեկի դիտարկմանը, որ ավանդաբար Ռուսաստանի մոտեցումն այսպիսին է՝ նա չի խոսում կամ միշտ չէ, որ խոսում է այն ամենի մասին, ինչ անում է Հայաստանում, Հայաստանի հետ և Հայաստանի համար։
«Մենք ավանդաբար նման գործունեությունը որպես PR-ի տարր չենք դիտարկել։ Մեզ համար Հայաստանն ու հայ ժողովուրդը եղբայրներ են, մեզ շատ բան է կապում։ Հայերը կազմում են ռուսական հասարակության զգալի մասը, բավական ազդեցիկ մասը։ Եվ բնականաբար, մեզ համար շատ դժվար է ինչ-որ կերպ խզել այդ կապերը։ Հավանաբար, մենք սովոր չենք նման PR-ով զբաղվել ու ինչ-որ խաղեր խաղալ այս ամենի շուրջ, ու դա չի համապատասխանում մեր մտածելակերպին», - ավելացրեց Կոպիրկինը։
Գուցե նման մոտեցումը միշտ չէ, որ ծառայում է գործին, բայց Ռուսաստանը ուշադրություն է դարձնում իր աշխատանքի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Ամեն դեպքում, հիմնական շեշտը դրվում է ոչ թե PR բաղադրիչի, այլ իրական բովանդակության վրա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 15:07
В здании Ереванского цирка продолжаются завершающие работы в преддверии открытия. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе группы компаний «Ташир», все процессы проходят в штатном режиме.
-
2025-07-15 15:06
Европейский Союз рассматривает вариант приостановления безвизового режима для Грузии для давления на грузинскую власть, которая выбрала антидемократический курс.
-
2025-07-15 15:03
Президент Ильхам Алиев направил послание Президенту Реджепу Тайипу Эрдогану в связи с годовщиной событий 15 июля в Турции.
-
2025-07-15 15:01
Адвокат Заруи Постанджян подала жалобу в Европейский суд по правам человека в связи с арестом Лианы Арутюнян, вместе с которой в условиях изоляции оказалась и ее восьмимесячная дочь. Об этом Постанджян сообщила на своей странице в соцсети.