Խնդիրներ, որոնց մասին լռել են ՀՀ-ում. ո՞ր գործառույթները չպետք է կատարեն դատավորները
Դատական համակարգում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց առնչությամբ տարիներ շարունակ լռել են, և դրանց հիմնական պատճառը դատարանների ծանրաբեռնվածությունն է։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Փիլոսյանը։
«Դատավորի գործառույթի մեջ է ներառված կատարողական թերթերի տրամադրումը։ Այս դեպքում որևէ ողջամիտ պատճառ չկա, թե ինչու պետք է դատավորն անի այդ տեխնիկական աշխատանքը։ Առաջարկում եմ կատարողական թերթերի տրամադրումը դատարաններին չվերապահել, այլ դատական ակտերը ԴԱՀԿ–ին ներկայացնել։ Ավելին` արբիտրաժային դատարանների վճիռների հիման կատարողականի թերթիկը տրամադրելու գործառույթը կրկին վերապահված է դատավորներին, ինչը նույնպես բովանդակային աշխատանք չէ և ծախսատար է»,–ասաց դատավորը։
Նրա խոսքով` դատարանները գերծանրաբեռնված են գումարի բռնագանձման պահանջներով, որոնք կազմում են ընդհանուր իրավասության դատարաններ ներկայացվող հայցերի 80 տոկոսը, ւ դրանց 50 տոկոսը 500 000 դրամը չգերազանցող հայցերն են։ Խնդրի լուծման համար, ըստ դատավորի, առաջարկվել են միջանկյալ լուծումներ, այդ թվում` էլեկտրոնային արդարադատության ներմուծումը։ Սակայն Փիլոսյանը կարծում է, որ դա խնդիրը չի լուծի, այսինքն` դատավորի աշխատանքը չի կրճատվի։ Ուստի նա առաջարկում է գումարի բռնագանձման պահանջներով հայցերը դատական քննության առարկա չդարձնել և դրանք հանձնել նոտարներին։
Ինչ վերաբերում է դատավորների թվակազմն ավելացնելուն, ապա Փիլոսյանի խոսքով` այսօր պետությունը պատրաստ չէ դատավորների թվաքանակի այնպիսի ավելացման, որ ծանրաբեռնվածությունը նվազի. առնվազն շենքային պայմանները չեն ների նման բան անելու համար։ Փիլոսյանն առաջարկում է վերոհիշյալ գործառույթները հանել դատավորների վրայից, այսպիսով ծանրաբեռնվածության խնդրին համակարգային մոտեցում կցուցաբերվի։
Միաժամանակ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը նշեց, որ վարչական դատարանների գերծանրաբեռնվածության պատճառն այն է, որ վարչական մարմինները թերի են աշխատում և վստահություն չեն ներշնչում մարդկանց։ Քաղաքացիները նախընտրում են դիմել դատարան, ոչ թե վեճը լուծել արտադատարանական կարգով։ Ազրոյանն առաջարկում է բարձրացնել վարչական մարմինների աշխատանքի արդյունավետությունը։
«Անհրաժեշտ են որոշակի օրենսդրական փոփոխություններ։ Օրինակ` եթե գործերը սկսեն քննվել նաև գրավոր ընթացակարգով, ապա վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը 30-40 տոկոսով կնվազի։ Բացի այդ, պետք է վարչական իրավախախտումների մասին գործերը մեծամասամբ դուրս գան մեր վերահսկողությունից։ Այսինքն` ոչ թե պետք է Լեզվի կոմիտեն վարչական դատարան գա անձին տուգանելու պահանջով, այլ իրենք նման գործառույթ ունենան»,–ասաց Ազրոյանը։
Բացի այդ, ըստ դատավորի, պետք է ծանուցումներն իրականացվեն մեկ անգամ թղթային տարբերակով, իսկ հետո էլեկտրոնային եղանակով։
Ի դեպ, քրեական դատարանների ծանրաբեռնվածության հարցով քննարկումը նախատեսված է հաջորդ նիստին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.