Դատավոր Ստեփանյան․ Դատավորների միությունում դիմություն-ընդդիմություն չկա
Դատավորների միությունը հետևել է ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանի հայտարարություններին ու ֆեյսբուքյան գրառմանը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Դատավորների միության փոխնախագահ, դատավոր Արթուր Ստեփանյանը։
Թե ինչ է պատրաստվում անել միությունը՝ այս պահին դատավորը չի բարձրաձայնի։
«Դա կքննարկվի, առանց որևէ որոշում կայացնելու չպատասխանեմ», - ասաց նա։
Գրիգոր Բեքմեզյանը, հիշեցնենք, հոկտեմբերի 10-ին հայտարարել էր, որ հեռանում է ԲԴԽ-ից՝ համաձայն չլինելով Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ։
Դատավորն ընդգծեց՝ պետք է հետևի դատավորի վարքագծի կանոններին ու որևէ այլ մեկնաբանություն չի տա։
Արթուր Ստեփանյանը վստահեցրեց՝ ԲԴԽ-ի հետ կոնկրետ ձևավորված հարաբերություններ չունի Դատավորների միությունը։
«Ակնհայտ է, որ չկան, բայց եղել է, որ Ալեքսանդր Ազարյանը դիմել է ԲԴԽ, որից հետո ԲԴԽ-ն կատարել է որոշակի գործողություններ, ուղղակի ես չհասկացա՝ դա Ալեքսանդր Ազարյանի դիմումին ի պաստասխա՞ն էր, թե՞ ուղղակի։ Որպես այդպիսին՝ շփումներ չկան», - ընդգծեց նա։
Դատավորն ասաց, թե դատական իշխանությունում, այդ թվում՝ Դատավորների միությունում դիմություն-ընդդիմություն չկա։
«Մի համայնք է, բնականաբար, յուրաքանչյուրը կարող է ունենալ այլ կարծիք, դա չի նշանակում, որ մենք ընդդիմադիր կեցվածք ունենք», - ասաց Ստեփանյանը։
Դատավորը վստահեցրեց՝ կաշկանդվածություն չունի, իրեն ճնշված չի զգում։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 13:31
Пашинян официально подтвердил, что посетит Турцию, где проведет встречу с президентом страны Реджепом Тайипом Эрдоганом.
-
2025-06-18 13:28
Главу группы компаний «Ташир» Самвела Карапетяна задержали по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщили его адвокаты Армен Фероян, Рубен Акопян и Лиана Гаспарян.
-
2025-06-18 13:24
Азербайджанцы переберутся в Армению и будут иметь право голоса. Об этом на заседании Национального Собрания во время обсуждения отчета об исполнении государственного бюджета Республики Армения за 2024 год заявила 18 июня депутат от оппозиционного блока «Армения» Арменуи Кюрегян.
-
2025-06-18 13:22
Иранские ядерные объекты работают в штатном режиме на фоне ударов Израиля, сообщил вице-президент страны, глава Организации по атомной энергии Ирана (ОАЭИ) Мохаммад Эслами.