ԱՄՆ-ում սկսվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քվեարկությունը
Երեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ում սկսվել է միջանկյալ ընտրությունների քվեարկությունը։ Ընտրությունների արդյունքներով կընտրվեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները, ինչպես նաև նրա Սենատի մեկ երրորդը, նահանգների մեծ մասում տեղի կունենան նահանգապետերի ընտրություններ։ Առաջին ընտրատեղամասերը բացվել են 05:00-ին, երկրի հյուսիսարևելյան Վերմոնտ նահանգում։
NBC հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի ընտրողների զգալի մասը իրենց ձայնը նախապես է տվել՝ փոստով կամ առանձին ընտրատեղամասերում։ Ընդհանուր առմամբ, միջանկյալ ընտրություններին արդեն քվեարկել է ավելի քան 42 մլն մարդ, որոնց մեծամասնությունը (45 տոկոս) աջակցում է Դեոմոկրատական կուսակցությունից ներկայացված թեկնածուներին։ Գործող նախագահ Ջո Բայդենը նույնպես ժամկետից շուտ է քվեարկել՝ հոկտեմբերի 29-ին Ուիլմինգթոնում (Դելավեր նահանգ)։
Ամերիկացիները պետք է ընտրեն Ներկայացուցիչների պալատի (Կոնգրեսի ստորին պալատ) բոլոր 435 անդամներին և Սենատի (վերին պալատ) 100 անդամներից 35-ին։
Այժմ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները զբաղեցնում են 220, հանրապետականները՝ 212 տեղ, 3 տեղ թափուր է մնում։
Սենատում դեմոկրատներն ունեն 48 տեղ, սակայն 2 անկախ սենատոր միշտ քվեարկում է նրանց կողմից, հանրապետականները զբաղեցնում են 50 մանդատ։ ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ Սենատում ձայների հավասար բաշխման դեպքում վճռորոշ է համարվում ԱՄՆ փոխնախագահի ձայնը։ Այս պաշտոնը զբաղեցնում է դեմոկրատ Քամալա Հարիսը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 09:27
Все восемь граждан РФ, ранее задержанных в Баку по подозрению в транзите наркотиков из Ирана, а также в киберпреступлениях, арестованы. Об этом сообщает РИА Новости со ссылкой на азербайджанские СМИ.
-
2025-07-02 09:23
Азербайджанские СМИ публикуют кадры задержания и привода в суд в Баку граждан России. На кадрах видно, что их сильно избили.
-
2025-07-02 09:15
Руководитель уральского производственного объединения группы компаний «Лукойл» Ахмед Гаджиев также задержан и доставлен в суд, сообщают азербайджанские СМИ.
-
2025-07-02 09:12
Администрация президента США Дональда Трампа представила Еревану и Баку предложение о строительстве дороги, соединяющей Азербайджан с Нахичеваном через территорию Армении, сообщила аналитик Фонда Carnegie Олеся Варданян со ссылкой на двух иностранных дипломатов.