Последние новости

Դատավոր Նախշքարյան․ Կարգապահական վարույթներով էլ ոչ մեկին չեք կարող զարմացնել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը կարծում է, թե Արդարադատության նախարարությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը պետք է լուծեն առկա խնդիրները, որից հետո նոր մտածեն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու մասին։

«Ցանկացած կարգապահական վարույթ հունից հանում է դատավորին ու ստեղծում է ավելորդ լարվածություն», - Ազգային ժողովում հրավիրված քննարկման ժամանակ ասաց նա։

Դատավորն ընդգծեց՝ «Կարգապահական վարույթներով էլ ոչ մեկին չեն կարող զարմացնել»։

«Չգիտեմ, կարող է մեկ-երկու հոգի զարմանան, բայց ես հաստատ չէ», - ասաց դատավոր Նախշքարյանը։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ