ԱՄՆ-ում ավարտվում են միջանկյալ ընտրությունները. սկսվել է ձայների հաշվարկը
Ավարտին են մոտենում միջանկյալ ընտրություններն ԱՄՆ-ում։ Ընտրատեղամասերն առաջինը փակվել են Ինդիանա և Քենտուկի նահանգներում։ Վերջինը փակվելու են Հավայների և Ալյասկայի ընտրատեղամասերը։ Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ Կոնգրեսի ընտրություններում առաջինը Հանրապետական կուսակցության թեկնածուներն են։ Սենատի հարցում առայժմ հստակություն չկա։
CNN-ի գնահատմամբ՝ հանրապետականներն ապահովել են 179 տեղ (435-ից) Ներկայացուցիչների պալատում, դեմոկրատները՝ 146։ Սենատում տեղերը հավասար են բաշխվում. 46-ական ներկայացուցիչներ դեմոկրատներից և հանրապետականներից։ Սենատն ունի 100 տեղ։
NBC-ի տվյալներով՝ հանրապետականներն ապահովել են 215 տեղ Ներկայացուցիչների պալատում, դեմոկրատները՝ 220։ Սենատում տեղերը հավասար են բաշխվել, երկու կուսակցությունն ստացել է 46-ական աթոռ։ Հեռուստաալիքի հաշվարկներով՝ Հանրապետական կուսակցության թեկնածուները հաղթում են նաև 24 նահանգների ղեկավարների ընտրություններում, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները՝ 17 նահանգում։
FoxNews-ի տվյալներով՝ հանրապետականներն ստանում են առնվազն 170 տեղ Ներկայացուցիչների պալատում, դեմոկրատները՝ 116։ Սենատում երկու կուսակցություններն ապահովել են 46-ական տեղ։
Միջանկյալ ընտրություններն ԱՄՆ-ում տեղի են ունեցել նոյեմբերի 8-ին։ Ընտրությունների արդյունքում լիովին վերընտրվելու են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և մասամբ՝ Սենատը։ Հարցումների համաձայն՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում մեծամասնություն են ստանալու հանրապետականները։ Այս գումարման դեռևս գործող Կոնգրեսում մեծամասնություն են կազմում դեմոկրատները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».