Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՈՎ ՀԻՄՔ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՑԱԿԵՏ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ադրբեջանը հստակեցրել է իր դիրքորոշումն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ սահմանված 5-ամյա ժամկետը հարգում են, միաժամանակ ակնարկում, որ այդ ժամկետի ավարտից հետո չեն պատրաստվում իրենց համաձայնությունը տալ մանդատի երկարաձգման առումով։
Սրան զուգահեռ Ադրբեջանից մեղադրանքներ են հնչում Հայաստանն Արցախին կապող միջանցքի, իսկ իրականում՝ ճանապարհի անվտանգության վերաբերյալ՝ ՌԴ-ին ուղիղ մեղադրելով հումանիտար բեռի անվան տակ Արցախին զենք/զինամթերք/սպառազինություն մատակարարելու մեջ։
Սրանով ինչ-որ փուլի համար հիմք է նախապատրաստվում կամ ճանապարհը փակելու համ ճանապարհին ադրբեջանական անցակետ տեղակայելու համար։
Եվ շարքի երրորդ խնդիրը. Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանն Արցախին կապող և Ադրբեջանից ՀՀ տարածքով դեպի Նախիջևան գնացող երթուղին պետք է ունենան նույն կարգավիճակը։
Այսինքն՝ եթե ՀՀ-ն միջանցք չի տրամադրում, ապա Արցախը Հայաստանին կապող ուղին ունենալու է զուտ ճանապարհի կարգավիճակ՝ Ադրբեջանին ուղիղ վերահսկման տակ։
Իրար փոխկապակցված սպառնալիքների շղթա, որն Ադրբեջանն առանց խոչընդոտի առաջ է մղում և որի հակազդման ուղղությամբ ՀՀ իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում՝ սրանով նոր վտանգ ստեղծում մարդկային ու տարածքային կորուստների համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.