Ռուսաստանում գրանցվել է Հայաստանից, Ղրղըզստանից և Ուզբեկստանից միգրանտների ռեկորդային արտահոսք
2022թ. ութ ամիսներին Ռուսաստանում գրանցվել է Հայաստանից, Ղրղըզստանից և Ուզբեկստանից միգրանտների ռեկորդային արտահոսք։ Այսպիսի եզրահանգում է արել «Можем объяснить» ալիքը՝ վերլուծելով Ռոստատի տվյալները։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022թ. հունվար-օգոստոսին Ռուսաստան է եկել մոտ 444 հազար միգրանտ, հեռացել է ավել քան 506 հազար։ Այսպիսով, միգրացիոն արտահոսքը կազմել է 62,5 հազար մարդ։ Նման բան չի եղել անգամ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, նշել են փորձագետները։ 2021 և 2020թթ. Ռուսաստանում նկատվել է օտարերկրյա քաղաքացիների ներհոսք (գումարած 212,3 հազար և 68,8 հազար՝ համապատասխանաբար)։
Մինչև ռուսական ռազմական ներխուժումը ՌԴ աշխատելու էին գալիս ուկրաինացիներ։ 2021թ. 8 ամիսների արդյունքներով՝ Ուկրաինան երկրորդ տեղում էր բոլոր երկրների շարքում (միգրացիոն ներհոսքը կազմել էր 34,6 հազար մարդ)։ Ավելի շատ միգրանտներ եղել են միայն Տաջիկստանից (գումարած 49,2 հազար)։
Իսկ այժմ ուկրաինացիները, ինչպես և մյուս բոլոր միգրանտները, փախչում են Ռուսաստանից, նշել են վերլուծաբանները։ Անցած 8 ամիսներին Ուկրաինայից միգրանտների նվազումը կազմել է 8,5 հազար մարդ։ Արտահոսքի գծով ռեկորդակիր են Հայաստանը (մինուս 15,7 հազար), Ղրղըզստանը (մինուս 14 հազար), Ուզբեկստանը (մինուս 13,7 հազար)։ Միայն մեկ երկրից՝ Տաջիկստանից եկողների թիվն է գերազանցում հեռացածներին (բայց ներհոսքն, այնուամենայնիվ, ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ՝ գումարած 41,7 հազար մարդ)։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).