Ռուսակով․ Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտին բարձրացնում է ՀՀ դերը որպես տարանցիկ երկիր
Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը բարձրացնում է Հայաստանի դերը որպես տարանցիկ երկիր։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ, Եվրոպա–ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն (ք.Եկատերինբուրգ) Անդրեյ Ռուսակովը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը մի շարք ապրանքների համար տուրքերի նվազեցման է հանգեցնում։ Ռուսաստանի համար այս պահի դրությամբ Իրանում բազմաթիվ կրիտիկական ապրանքների արտադրություն կա, մասնավորապես ավիացիոն ոլորտի բաղադրիչների և մեքենայի պահեստամասերի առումով։ Ավիաարդյունաբերությունն ու մեքենաշինությունն արևմտյան պատժամիջոցների հետևանքով ռուսական տնտեսության երկու առավել տուժած ոլորտներն են։ Սահմանափակումները հանգեցրել են Ռուսաստանում Airbus և Boeing օդանավերի սպասարկման դադարեցման։
Այժմ առկա է այդ բացը լրացնելու խնդիրը, և Իրանը, որը երկար տարիներ նմանատիպ պատժամիջոցների ներքո էր, պահեստամասերի ինքնուրույն արտադրության որոշակի փորձ է ձեռք բերել։ ԻԻՀ–ում կոնկրետ բաղադրիչներ են արտադրվում, որոնք կարևոր են ռուսական արդյունաբերության համար։
«Հետևաբար` այս համատեքստում մեծանում է որպես տարանցիկ երկիր Հայաստանի դերը, որի միջոցով մատակարարումներ կիրականացվեն Իրանից։ Իրանի տնտեսությունը Ռուսաստանից հետո ԵԱՏՄ տարածքի շրջանակում երկրորդն է` եթե հաշվի առնենք ազատ առևտրի գոտու առկայությունը», – ասաց փորձագետը։
Կարևոր դեր կխաղա նաև Պարսից ծոցից Հայաստանի տարածքով Սև ծովում տրանսպորտային միջանցքի ստեղծումը։ Ռուսակովը կարծում է, որ տրանսպորտային միջանցքը, ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու բացմամբ, արմատապես կընդլայնի տարանցման հնարավորությունները ԵԱՏՄ բոլոր երկրներից բեռների տեղափոխման համար։ Դեպի արևելք, Հնդկաստան և հարավարևելյան Ասիայի երկրներ ՌԴ տնտեսության կողմնորոշման պայմաններում տրանսպորտային երթուղու կարևորությունը դժվար է գերագնահատել։
«Ըստ էության` Հայաստանը, գտնվելով ապրանքային հոսքերի էպիկենտրոնում, բոլոր շանսերն ունի արտերկիր ռուսական ապրանքների վաճառքի, և հակառակը` ռուսական շուկա անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար տրանսպորտային հաբերից մեկը դառնալու», –հավելեց Ռուսակովը։
Նա նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն այժմ գտնվում են տնտեսական մոդելի վերափոխման գագաթնակետին։ Ինչպես հայտնի է` «սուրբ տեղը դատարկ չի մնում», և հայ արտադրողները կարող են լուրջ արդյունքների հասնել, եթե սկսեն յուրացնել ռուսական շուկան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 05:50
Бизнесмен Гагик Царукян заявил о намерении обратиться в Европейский суд по правам человека (ЕСПЧ).
-
2025-07-23 05:40
Региональный центр демократии и безопасности опубликовал новый доклад «Разделяющие нарративы: язык вражды против беженцев из Арцаха со стороны приближённых к власти кругов».
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.