ԱՄՆ-ը մտադիր է պաշտպանել Ադրբեջանը Իրանի «սպառնալիքներից»
ԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանը պաշտպանել Իրանի «սպառնալիքներից»։ Ինչպես հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, ԱՄՆ-ի համար «միանգամայն պարզ է, որ Իրանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում»։
Պատասխանելով այն հարցին, որ Իրանը սաստկացնում է հռետորաբանությունը «հարևան երկրների, ինչպիսին Ադրբեջանն է, հանդեպ, նրանք սպառնում են վերջին ժամանակներս, նրանք մեղադրել են Ադրբեջանին Իրանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Կկարողանա՞ արդյոք Միացյալ Նահանգները պաշտպանել այդ հարևան երկրները, եթե Իրանը շարունակի նրանց դեմ հռետորաբանությունը», Փրայսն ասել է. «Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղարը հնարավորություն ուներ հանդիպելու ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Մեզ համար միանգամայն պարզ է, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանում։ Մենք այսուհետ ևս կլինենք մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել ապակայունացնող այն ազդեցությանը, որը գործադրում է Իրանն իր տարածաշրջանում և, գուցե, նրա սահմաններից դուրս»։
Հիշեցնենք, որ Շիրազում Շահ-Չերախ դամբարանում ահաբեկչության հետևանքով զոհվել է 13, վիրավորվել ավելի քան 40 մարդ։
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչությունը պատրաստվել էր Ադրբեջանի քաղաքացու կողմից։ «Գլխավոր կազմակերպիչն Ադրբեջանի քաղաքացի էր, որը Թեհրան գալուն պես անհապաղ կապվել էր Աֆղանստանում ԻՊ խմբավորման ներկայացուցիչների հետ և տեղեկացրել նրանց այն մասին, որ Իրանում է։ Մզկիթում ահաբեկչությունը կազմակերպած խմբի կազմում կային նաև Աֆղանստանի և Տաջիկստանի քաղաքացիներ։
Մզկիթում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է 26 մարդ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».