Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել է
Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել է։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը և Հարություն Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։
Հիշեցնենք՝ Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել էր երեկ՝ նոյեմբերի 10–ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Հարություն Մանուչարյանին մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը) մասերի հատկանիշներով։ Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։
NEWS.am-ի հետ զրույցում Հարություն Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանն ասել էր, որ քրեական վարույթը իրականացնող մարմինը դիտավորյալ գործը որակել է ծանր, սխալ հոդվածով, որպեսզի վաղեմության ժամկետները չանցնեն ու Հարություն Մանուչարյանին կալանավորեն։
Հիշեցնենք՝ Հարություն Մանուչարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործ կա նաև Քննչական կոմիտեում։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մանուչարյանը 2021 թվականի նոյեմբերի 9–ին կալանավորվել էր և միայն 11 ամիս անց՝ հոկտեմբերին, Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց նրան։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 25–ին, Բերդ խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել էր Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։ Հարությունյանը, սակայն, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ Այսօր նորընտիր ավագանու առաջին նիստն էր, որի օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր։ Համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակի երրորդ համարը՝ Աստղիկ Հակոբյանը։ Մանուչարյանը ձերբակալվել է նիստից ժամեր առաջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.