«Հայաստան» խմբակցությունը վերջնական որոշում չունի խորհրդարան վերադառնալու վերաբերյալ
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այս պահին վերջնական որոշում չունի խորհրդարան վերադառնալու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։
«Ֆրակցիայի պարբերական բնույթ կրող քննարկումների ժամանակ ինչպես այդ, այնպես էլ այլ հարցեր են քննարկվում։ Այս պահին վերջնական որոշում չունենք, երբ որոշումը լինի, դրա մասին կտեղեկացվի հանրությանը»,– ասաց պատգամավորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերադառնալու է խորհրդարան և մասնակցելու ԱԺ աշխատանքներին։
Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլից բոյկոտել էին ԱԺ նիստերը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե միջազգային հանրությունը պահանջում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում մի փոքր իջեցնել նշաձողը։ Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դուրս եկավ փողոց, ապա մեկուկես ամիս անց հայտարարեց մարտավարությունը փոխելու մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 07:15
Верховный суд Организации Объединенных Наций в своем знаменательном консультативном заключении в среду заявил, что страны могут нарушить международное право, если они не примут мер по защите планеты от изменения климата, а страны, пострадавшие от его последствий, могут иметь право на возмещение ущерба, сообщает Associated Press.
-
2025-07-24 07:08
Восемьдесят семь конгрессменов США (примерно 20% Палаты представителей) направили письмо в администрацию президента Дональда Трампа с призывом поддержать возвращение армян в Нагорный Карабах. Об этом сообщает Армянский Национальный комитет Америки (ANCA).
-
2025-07-24 07:04
Депутат парламентской фракции «Армения» Лилит Галстян прокомментировала статью, опубликованную в журнале Forbes.
-
2025-07-24 06:58
На основании представленного сообщения по факту разжигания национальной ненависти в отношении арцахцев судья Ереванского уголовного суда Самвел Юзбашян постановил возбудить уголовное производство. Об этом пишет адвокат Роман Ерицян.