Սուրեն Սարգսյան․ Հայ համայնքի ջանքերով ԱՄՆ–ում թուրքամետ գործիչները պարտվել են
Հայկական, հունական, հրեական և մի շարք այլ համայնքների համատեղ լոբբիստական ջանքերի շնորհիվ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում պարտվել է հանրապետական, էթնիկ թուրք Մեհմեդ Օզը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Քաղաքագետի խոսքով` Օզի չընտրվելը կարելի է որոշ առումով ձեռքբերում համարվել, քանի որ նա Թուրքիայի նախագահ Էրդողանի բարեկամներից էր և կարող էր Սենատում լուրջ դերակատարում ունենալ պրոթուրքական լոբբիստական գծի ակտիվացման հարցում։
«Նաև լոբբիստական աշխատանքների արդյունքում պարտվել է թուրքական և ադրբեջանական բարեկամական մի խմբի ղեկավար` կոնգրեսական Չեբոթը։ Հետևաբար` ադրբեջանական և թուրքական հանձնախումբը զրկվել է լավ բարեկամից։ Իհարկե նրանք կգտնեն նոր բարեկամ, նոր գործընկեր, բայց այս պահի դրությամբ այդ իրողությունը մեր համայնքի համար ոգևորիչ է»,–ասաց Սարգսյանը` հավելելով, որ հայ համայնքը նաև այս ընտրություններում աշխատել է հօգուտ պրոհայկական սենատորների և կոնգրեսականների։
Իսկ ԱՄՆ–ում միջանկյալ ընտրությունների արդյունքներով, քաղաքագետի կարծիքով, և՛ Հայաստանի համար, և՛ արտաքին քաղաքականությունում շրջադարձային փոփոխություններ չեն կարող լինել։
«Ուկրաինայի հետ կապված ամերիկյան քաղաքականությունում չարժե ինչ–որ փոփոխություն ակնկալել, որովհետև այնտեղ հակառուսական գծի վերաբերյալ կոնսենսուս կա»,–ասաց նա։
Սարգսյանը նաև նշեց` քանի որ ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են դառնում հանրապետականները, հետևաբար նաև ղեկավար կազմում փոփոխություններ կլինեն, ինչը նշանակում է, որ խորհրդարանի խոսնակը Նենսի Փելոսին չի լինի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 12:12
Идея пантюркизма никогда не получала и сейчас не получает однозначного одобрения всех сверхдержав с учетом вытекающих из этого необратимых последствий. Об этом на своей странице в «Facebook» написал бывший министр юстиции Армении Геворк Даниелян.
-
2025-07-16 11:40
Генпрокуратура Армении намерена отобрать у правительства Нагорного Карабаха здание представительства НК в Ереване.
-
2025-07-16 11:38
В Армении в результате сильного ветра вечером 15 июля зафиксировали 10 чрезвычайных происшествий. Об этом сообщает Спасательная служба МВД.
-
2025-07-16 11:38
Министр окружающей среды Армении Акоп Симидян освобожден от занимаемой должности. Соответствующий указ подписал президент Армении.