Իրանցի օրենսդիրները խիստ քննադատել են Ալիևին
Իրանցի օրենսդիրների խումբն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությանը Ադրբեջանի սահմաններից դուրս ապրող հայրենակիցների լեզվական իրավունքների մասին, ինչն Իրանում ընկալվել է որպես բացահայտ ակնարկ Իրանում ապրող մեծաքանակ ադրբեջանցիների մասին, գրել է Tehran Times-ը։
Պատգամավոր Սեյեդ Ալբորզ Հոսեյնին Ալիևին հիշեցրել է այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետությունն ինքը անջատվել է Իրանի կազմից Գյուլեստանի պայմանագրով։
«Ադրբեջանի նախագահը նկատառումներ է հայտնել թյուրքերով բնակեցված տարածքների մասին։ Ես նրան առաջարկում եմ կարդալ Գյուլեստանի պայմանագիրը, որպեսզի հասկանա, թե ինչ տարածք որ տարածքից է բաժանվել։ Այդ նկատառումները հարևան երկրների տարածքային ամբողջականության մասին տեղին չեն»,- ասել է Հոսեյնին։
Նկատառումները հնչել են ի պատասխան Ալիևի ոչ միանշանակ հայտարարության, որն արել է Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթաժողովում։ «Թյուրքական աշխարհը կազմված է ոչ միայն անկախ թյուրքական պետություններից, նրա աշխարհագրական սահմաններն ավելի լայն են։ Կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ կազմակերպության շրջանակում ուշադրություն դարձնելու այնպիսի հարցերի, ինչպիսին են ԹՊԿ-ի կազմի մեջ մտնող երկրների սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների ձուլման կանխումը և իրավունքների, անվտանգության և ազգային ինքնության պաշտպանությունը»,- ասել է Ալիևը։ «Թյուրքական աշխարհի երիտասարդ սերունդը պետք է հնարավորություն ունենա սովորել մայրենի լեզվով այնտեղ, որտեղ ապրում է։ Ցավոք, 40 մլն ադրբեջանցիների մեծ մասը, որոնք ապրում են Ադրբեջանի սահմաններից դուրս, զրկված է այդ հնարավորություններից։ Թյուրքական պետությունների սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների մայրենիով ուսման հարցը միշտ պետք է լինի կազմակերպության օրակարգում։ Այս ուղղությամբ պետք է անհրաժեշտ քայլեր արվեն... Մենք կշարունակենք մեր ջանքերը, որպեսզի մեր հայրենակիցները, որոնք ճակատագրիի բերումով բաժանված են ադրբեջանական պետությունից, պահպանեն լեզուն, ավանդույթները և մշակույթը, հավատարիմ մնան ադրբեջականանության գաղափարներին և երբեք չխզեն կապերը պատմական հայրենիքի հետ»։
Հոսեյնին ասել է, որ Ալիևի նկատառումներն անիրատեսական են, և Ադրբեջանը կլիներ Իրանի մի մասը, եթե չլիներ Գյուլեստանի պայմանագիրը։ Նա նաև կոչ է արել Իրանի արտաքին գործերի նախարարությանը և Մեջլիսին՝ արձագանքել այդ արտահայտություններին։
Ալի Նիկզադը նշել է, որ «թոռը չի կարող մերժել պապին», և Ադրբեջանի նախագահի նկատառումներն անհիմն են։
Պատգամավոր Մոհամադ Ռեզա Միրթաջուդինին Նախիջևանը միացնելու կոչ է արել։ Նա ասել է, որ Ալիևը նկատառումներ է հայտնել, որոնք դուրս են գալիս նրա հնարավորությունների շրջանակներից, և նրան մեղադրել է պատմությունը չիմանալու մեջ։ «Ուշադրություն դարձրեք, որ Ադրբեջանը է առանձնացել Իրանից, ոչ թե հակառակը»,- հիշեցրել է նա Ալիևին։
Պատգամավոր Մահմուդ Ահմադի Բիգխաշը քննադատել է Ալիևին՝ հերքելով Ադրբեջանի «համառ նկատառումները» և «շարունակվող լկտիությունը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.