Последние новости

Ադրբեջանը հայտարարել է, որ իրանական լրտեսական ցանց է բացահայտել

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ իրանական լրտեսական ցանց է բացահայտել։

Ըստ հաղորդագրության` ծառայությունը համալիր օպերատիվ–քննչական միջոցառումներ է իրականացնում Ադրբեջանի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից իրականացվող հետախուզական–դիվերսիոն գործունեությունը կանխելու և ստեղծված լրտեսական ցանցը բացահայտելու համար։

Բացահայտման արդյունքում ձերբակալել են 5 մարդու։ Հայտնում են, որ լրտեսողներից մեկը Կասպից ծովի նավթային նավատորմի նավապետ է, որը կրթությունը ստացել է Իրանի Ղոմ քաղաքում։

Տղամարդը տեղեկություններ է հավաքել Ադրբեջանում գործող օտարերկրյա պետությունների ընկերությունների և ներկայացուցչությունների, Կասպից ծովում ռազմածովային ուժերի զորավարժությունների վայրի և ժամանակի, նավթային հարթակներ տեղափոխվող բեռների մասին:

Հետաքննության արդյունքում WhatsApp հավելվածում հայտնաբերվել են խմբեր, որոնք Ադրբեջանի սահմանադրությանը հակասող արմատական, կրոնական–ծայրահեղական գաղափարներ են տարածում, որոնց նպատակը Ադրբեջանում կրոնական պետություն ստեղծելն է։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ