Թուրքիան հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի ցավակցությունները
Թուրքիան հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի ցավակցությունները Ստամբուլի Իսթիկլալ պողոտայում ահաբեկչությունից հետո, ասել է հանրապետության ՆԳՆ-ի ղեկավար Սուլեյման Սոյլուն, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք գիտենք, թե որտեղ է կոորդինացվել հարձակումը։ Մենք ստացել ենք մեզ հանձնված ուղերձը և գիտենք, թե ինչ ուղերձ է դա։ Մենք չենք ընդունում ամերիկյան դեսպանատան ցավակցությունները։ Մենք ուխտադրուժ չենք ոչ մեկի հանդեպ, բայց այլևս չենք դիմանում այդ ուխտադրուժ արարքներին։ Իսթիկլալ փողոցը մեր զավակն է։ Եթե մենք չբռնեինք հարձակվողին, նա այսօր կփախչեր Հունաստան»,- նախարարի խոսքերը մեջբերել է CNN Türk հեռուստաալիքը։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քարին Ժան-Պիեռը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դատապարտում է բռնության ակտը, որը տեղի է ունեցել Ստամբուլում, ինչպես նաև ցավակցություններ էր հայտնել զոհվածների հարազատներին։
Նախօրեին Իսթիկլալ հետիոտն զբոսաշրջային փողոցում (Ստամբուլի կենտրոն) պայթյուն էր որոտացել։ Ինչպես տեղեկացրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, զոհվել է վեց մարդ։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ավելի ուշ տեղեկացրել էր 81 տուժածի մասին։
Ոստիկանությունը կալանավորել է 46 մարդու ահաբեկչության գործով, այդ թվում մի կնոջ, որին կասկածում են պայթյունն իրականացնելու մեջ։ Հրապարակված տեսանյութում ցույց է տրվել, թե ինչպես է այդ կինը մոտ 40 րոպե նստած նստարանին, իսկ պայթյունից հետո հետ է նայել և փախել՝ նայելով հեռախոսի էկրանին։
ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ կալանավորված կինը Սիրիայի քաղաքացի է, որը խոստովանել է, որ կապեր ունի Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 15:07
В здании Ереванского цирка продолжаются завершающие работы в преддверии открытия. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе группы компаний «Ташир», все процессы проходят в штатном режиме.
-
2025-07-15 15:06
Европейский Союз рассматривает вариант приостановления безвизового режима для Грузии для давления на грузинскую власть, которая выбрала антидемократический курс.
-
2025-07-15 15:03
Президент Ильхам Алиев направил послание Президенту Реджепу Тайипу Эрдогану в связи с годовщиной событий 15 июля в Турции.
-
2025-07-15 15:01
Адвокат Заруи Постанджян подала жалобу в Европейский суд по правам человека в связи с арестом Лианы Арутюнян, вместе с которой в условиях изоляции оказалась и ее восьмимесячная дочь. Об этом Постанджян сообщила на своей странице в соцсети.