Բագրատ ՄԻԿՈՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԱՐՏԱԲԵՐԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ԲԱՌԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հացազրույցում հերթական անգամ մեղադրանքներ է ուղղել Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախի բանակցությունների վերաբերյալ։ Այդտեսակ պնդումներին բազմիցս անդրադարձ կատարել են թե՛փորձագետները, վերլուծաբանները, թե՛ նախագահ Քոչարյանի գրասենյակը, վերահրապարակել են առկա փաստերը, սակայն միևնույն է՝ նա և իշխանական քարոզչամեքենան որևէ քննադատության չդիմացող, անհիմն պնդումները շարունակում է։
Ելնելով այս ամենից՝ Yerevan.Today-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին խնդրեց մեկնաբանել Փաշինյանի՝ վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերը։
- Պարոն Միկոյան, Նիկոլ Փաշինյանը ողբերգություն է համարում Արցախը բանակցություններից դուրս թողնելը, սակայն դա վերագրում է 1998 թվականին։ Թեմային բազմիցս արձագանքել եք, սակայն նա շարունակում է նույնը կրկնել։
- Կարելի էր, այո, չանդրադառնալ Փաշինյանի հերթական ստախոսությանը, սակայն, ինչպես կյանքը ցույց տվեց, պետք է չդադարել ամեն օր հիշեցնել իրական փաստերը:
Արցախը բանակցություններից դուրս է թողնվել նրա քաղաքական հոր կառավարման ժամանակահատվածում՝ 1996-1997 թվականներին, ինչի մասին կան բազմաթիվ փաստական հրապարակումներ և գործող անձանց ինքնախոստովանական ելույթներ (դրանք բազմիցս հրապարակվել են):
Նախագահ Քոչարյանի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները գրեթե միշտ այցելել են Արցախ և տասնյակ անգամներ բանակցություններ են ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ. Փաշինյանի օրոք այդպիսի բան ընդհանրապես չի եղել: Սա փաստում է, որ Արցախը բանկացություններից վերջնականապես դուրս թողեց հենցինքը:
- Համաձայն Նիկոլ Փաշինյանի՝ 2007 թվականին բանակցությունների հիմք ընդունված Մադրիդյան փաստաթղթով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Արդյո՞ք այդ փաստաթուղթը հնարավոր է մեկնաբանել այդպես։
- 2007 թվականին բանակցային ծանր ջանքերի շնորհիվ բանկացային սեղանին հայտնված Մադրիդյան սկզբունքերով ոչ միայն չկար և չէր էլ կարող լինել Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, այլև առաջին անգամ միջազգայնորեն ընդունելի և երաշխավորվող էր դառնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Մադրիդյան սկզբունքերն այլևս հրապարակված են, և նույնիսկ Ալիևի կամ որևէ այլ թուրքի մտքով այսքան ժամանակ չի անցել պնդել, թե դրանցում Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս:
Մադրիդյան սկզբունքների գրեթե ամեն տողում կա Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, իսկ Փաշինյանի ստորագրած թղթերում այդ ատահայտությունը հասավ զրոյի:
Նախագահ Քոչարյանի բոլոր ելույթներում և բանկացային խոսույթում միշտ կարմիր թելի պես անցել է, որ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Փաշինյանը նույնիսկ վախենում է արտաբերել Արցախի Հանրապետություն, ինքնորոշում բառերը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.