ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահները բանակցում են Բալիում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի հետ հանդիպմանը հայտարարել է` իրենք պետք է ցույց տան, որ Վաշինգտոնն ու Պեկինը կարող են հաղթահարել տարաձայնությունները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ-ի ու Չինաստանի ղեկավարները երկկողմ բանակցություններ են վարում Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:
«Որպես երկու պետությունների առաջնորդներ` մենք, իմ կարծիքով, պարտավոր ենք ցույց տալ, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն կարող են հաղթահարել տարաձայնությունները, պետք է թույլ չտանք, որ մրցակցությունը վերածվի հակամարտության, և ուղիներ գտնենք, որպեսզի միասին աշխատենք համաշխարհային հրատապ խնդիրների շուրջ, որոնք մեր փոխադարձ համագործակցությունն են պահանջում», - ասել է Բայդենը:
Նրա կարծիքով՝ աշխարհն ակնկալում է, որ ԱՄՆ-ն ու ՉԺՀ-ն առանցքային դեր կունենան գլոբալ խնդիրների լուծման գործում՝ կլիմայական փոփոխություններից մինչև պարենային անվտանգություն: Բայդենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է այդ հարցերի շուրջ աշխատել ՉԺՀ-ի հետ։
ԱՄՆ նախագահը նաև բաց և ազնիվ երկխոսություն շարունակելու հույս է հայտնել։
Չինաստանի նախագահ Սի Ծինպինն իր հերթին նշել է, որ պետք է աշխատել բոլոր երկրների հետ:
«Մարդկությունը կանգնած է աննախադեպ մարտահրավերների առջև, աշխարհը կանգնած է խաչմերուկում, և ոչ միայն մենք, այլև բոլոր երկրները մտածում են մի հարցի շուրջ` ո՞ւր շարժվել: Աշխարհն ակնկալում է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն կկարգավորեն իրենց հարաբերությունները», - ասել է Սի Ծինպինը։
Չինաստանի նախագահը նշել է, որ պատրաստ է ազնիվ բանակցություններ վարել ռազմավարական երկկողմ հարցերի շուրջ, քննարկել տարածաշրջանային ու գլոբալ իրավիճակը:
G20 երկրների գագաթնաժողովն անցկացվելու է Ինդոնեզիայի Բալի կղզում նոյեմբերի 15-16-ը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).
-
2025-07-21 19:49
Российская госкорпорация продолжает работы по подготовке второго блока Армянской АЭС к новому десятилетнему сроку эксплуатации.
-
2025-07-21 19:47
Директор по продажам и исполняющий обязанности главы компании "Электрические сети Армении" (ЭСА) Давид Казинян освобожден от занимаемой должности. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь компании Наталья Сарджанян.