Մարտունու ծննդատանը խորհրդանշական կերպով կնշվի մոլորակի 8-միլիարդերորդ երեխայի ծնունդը
Այսօր ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի անդամները կգնան Գեղարքունիքի մարզի Մարտունի ծննդատուն, որտեղ խորհրդանշական կերպով կնշվի ութմիլիարդերորդ երեխայի ծնունդը։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը։
«Մենք այսօր սիմվոլիկ կերպով ընտրել ենք Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատունը։ Մենք մեր կողմից որոշել ենք, որ Հայաստանում պետք է ծնվի 8-միլիարդերորդ երեխան։ Դա խորհրդանշական ընտրություն է, որը բնավ չի նշանակում, թե այդ երեխան է երկիր մոլորակի 8-միլիարդերորդ երեխան»,– ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` ընտրել են Գեղարքունիքի մարզը, քանի որ, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, վերարտադրողական առողջության, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, ծնելիության ցուցանիշի, մահացության ցուցանիշի տվյալներով մարզը բավականին խոցելի է։
«Ուզում ենք փոքր –ինչ ուշադրություն սևեռել այդ մարզի վրա»,–ասաց նա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ծնվել է աղջիկ երեխա, որի ծնողներն ապրում են Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում։
Հավելենք, որ այսօր մոլորակի բնակչության թիվը պաշտոնապես դառնում է 8 միլիարդ։
2011 թվականին բնակչության թիվը պաշտոնապես եղել է 7 միլիարդ։ 2050 թվականին ակնկալվում է, որ երկրի բնակչությունը կհասնի 9,7 մլրդ–ի, իսկ այն կհասնի առավելագույնին 2080 թվականին և կկազմի 14 մլրդ մարդ։
Ըստ կանխատեսումների` այդ թվաքանակը կպահպանվի մինչև 2100 թվականը, որից հետո բնակչության թվաքանակը կսկսի նվազել։
Ըստ հետազոտությունների` երկիր մոլորակի բնակչության թվաքանակը գնալով աճում է կյանքի սպասվելիք միջին տևողության աճի հետևանքով։ Եթե 20 տարի առաջ մարդկանց կյանքի միջին տևողությունը 60-65 տարեկանն էր, 2019 թվականին` 72, ապա ակնկալվում է, որ 2050 թվականին կյանքի տևողության միջին տարիքը կլինի 77 տարեկան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).