Պատրուշև․ Ահաբեկիչները սկսել են ավելի հաճախ փորձել ներթափանցել Ռուսաստան
Կտրուկ ուժեղացել են արմատականների և ծայրահեղականների ներթափանցման փորձերը` դիվերսիոն գործունեության և ահաբեկչություններ իրականացնելու համար, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Զգալիորեն ակտիվացել են արմատական և ծայրահեղական կառույցների ներկայացուցիչների՝ Ռուսաստանի տարածք ներթափանցելու փորձերը դիվերսիոն գործունեություն վարելու և ահաբեկչություններ իրականացնելու մտադրություններով»,-ասել է Պատրուշևը Բրյանսկում՝ Կենտրոնական Ռուսաստանի անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ:
«Նկատվում են կենսագործունեության ապահովման օբյեկտների, ներառյալ տրանսպորտային և վառելիքային-էներգետիկ համալիրների աշխատանքին կանխամտածված միջամտության փաստեր,»,- հավելել է նա։
Բացի այդ, նույն խորհրդակցության ընթացքում Պատրուշևը նշել է, որ ակտիվացել են նաև ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբերը։
Պատրուշևը հանձնարարել է անհապաղ վերացնել Կենտրոնական Ռուսաստանում վտանգավոր օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանության ոլորտում առկա խախտումները: Ընթացիկ տարում կատարվել է 23 ահաբեկչական գործողություն, կանխվել է ահաբեկչական ուղղվածության 28 հանցագործություն, այդ թվում՝ 9 դիվերսիա։
«Կարևոր է առաջին հերթին ապահովել էներգետիկական օբյեկտների, կենսաբանական և քիմիապես վտանգավորություն ունեցող օբյեկտների, հիդրոտեխնիկական կառույցների, կրթական կազմակերպությունների և մարդկանց զանգվածային ներկայության այլ վայրերի հակաահաբեկչական պաշտպանվածությունը, այդ թվում` դրանց պահպանության ուժեղացման, նման օբյեկտներին հարող տարածքների պարեկության կազմակերպման հաշվին»,- հավելել է նա:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել արտակարգ իրավիճակների մասին Կենտրոնական ազդարարման տարածաշրջանային ավտոմատացված համակարգերի աշխատանքը, ինչպես նաև բարձրացնել տարածքային վթարային և հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.
-
2025-07-21 12:59
Депутат Государственной Думы, первый заместитель Председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин обращение в защиту Католикоса Всех армян Гарегина II. Об этом сообщается в телеграм-канале Затулина.
-
2025-07-21 12:57
Руководитель партии "Гражданский договор", открыто злоупотребляющий полномочиями премьер-министра, своими провокационными действиями и риторикой ненависти провоцирует в стране столкновения. Такое мнение на своей странице в Фейсбук выразил экс-омбудсмен Армении, глава фонда "Татоян" Арман Татоян, касаясь очередных нападок армянского премьера в адрес Армянской Апостольской Церкви (ААЦ).
-
2025-07-21 12:56
Директор по продажам "Элсетей Армении", бывший и.о. главы компании Давид Казинян заявил, что не намерен писать заявление об уходе и его отстранение может стать исключительно следствием беспредела.