Ղուլարյան․ 1200-ից ավելի անհատական բնակելի տուն քանդման ենթակա է
Մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքագրված տեղեկությունների համաձայն` անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում Հայաստանի մոտ 19 000 բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսը։ Այս թիվն աճման միտում ունի։ Այս մասին Ազգային ժողովում «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
«Անբավարար տեխնիկական վիճակում են գտնվում հիմնականում Երևանի (120), Լոռու (149) և Շիրակի (123) մարզերի շենքերը։ Բացի այդ, Հայաստանում առկա է քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի 1200-ից ավելի անհատական բնակելի տուն։ Հարցն այն է, որ հետխորհրդային տարիներին բնակֆոնդի անվտանգ շահագործման ուղղությամբ համակարգված լայնածավալ աշխատանքներ չեն իրականացվել։ Բազմաբնակարան շենքերի սեփականատերերը ևս պարտադիր նորմերը չեն պահպանել անհրաժեշտ ծավալով և որակով»,-ասաց Ղուլարյանը։
Նրա խոսքով՝ այժմ կառավարության քաղաքականությունն այս ոլորտում իրականացվում է երեք հիմնական ուղղությամբ։ Առաջինը բնակարանային ֆոնդի խնդիրների լուծումն է, որն արդեն գտնվում է անբավարար վիճակում։ Երկրորդը շենքերի անվտանգ շահագործման պահպանման հարցերն են, երրորդը՝ բազմաբնակարան շենքերի կառավարման բարելավման հարցը։ Օրենսդրական փոփոխությունների նախագիծը վերաբերում է հարցերի առաջին խմբին։ Նախագծի ընդունմամբ կառավարությունը կստանա վթարային շենքերի քանդման հետ կապված բոլոր կանոնակարգերի սահմանման լիազորություն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 11:16
Азербайджан сегодня стал не просто сателлитом Турции и союзником Украины. Алиев вступил в коллаборацию и с Израилем. Именно Азербайджан предоставлял свое воздушное пространство израильским ВВС для нанесения ударов по Ирану. Иранские спецслужбы уже сейчас имеют достоверное подтверждение этому, сообщает телеканал «Царьград».
-
2025-07-21 11:15
Ереван и Баку по-разному трактуют маршрут для связи Азербайджана и Нахиджевана. Армянская сторона после 44-дневной войны в Нагорном Карабахе неоднократно заявляла, что готова предоставить дорогу, а не экстерриториальной коридор. Однако Баку и Анкара настаивают на так называемом "Зангезурском коридоре".
-
2025-07-21 11:00
Адвокаты предпринимателя и мецената Самвела Карапетяна опубликовали девятую часть его послания «Что удалось нашим властям?».
-
2025-07-21 10:54
Бывший лидер сборной Армении по шахматам Левон Аронян, ныне представляющий США, победил на турнире Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе. Об этом сообщает страница турнира. В финале он обыграл гроссмейстера Ханса Моке Ниманна со счётом 1,5:0,5.