Последние новости

Նախարար․ Պաշտպանական ոլորտի ծախսերը 2023 թ. կկազմեն 506 մլրդ դրամ

2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերը նախատեսված են 2 տրիլիոն 590 միլիարդ դրամի չափով, ինչը 2023թ ՀՆԱ-ի 27.8 տոկոսն է, կամ 1 տոկոսային կետով ավելի, քան 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսերն են, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարը՝ ներկայացնելով 2023 թվականի պետբյուջեի նախագիծը։

Նա նշեց, որ մեծ կարևորություն է տրվել պաշտպանական ծախսերին.

«Դրանք 2023 թվականին կազմելու են 506 մլրդ դրամ կամ 35 տոկոսով գերազանցելու են 2022 թ ճշտված բյուջեով սահմանված ծախսերը»։

Նախարարի խոսքով՝ սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 648 միլիարդ դրամ։

«Նախատեսվում է, որ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակը 2023-ին գերազանցելու է 267 մլրդ դրամը», - հայտարարեց նախարարը։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ