Ստոլտենբերգ․ Տվյալները փաստում են, որ Լեհաստանը հրթիռակոծվել է ուկրաինական ՀՕՊ հրթիռներով
Լեհաստանում տեղի ունեցած հրթիռային միջադեպի մասին նախնական տեղեկությունները վկայում են, որ դրանք եղել են ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հյուսիսատլանտյան խորհրդի մշտական ներկայացուցիչների մակարդակով նիստի արդյունքները։
Ստոլտենբերգը նաև ասել է, որ դաշինքը չունի որևէ ապացույց, որ Լեհաստանի տարածքը միտումնավոր է հրթիռակոծվել։
«Մենք չունենք տվյալներ, որոնք վկայում են, որ սա դիտավորյալ հարձակում է եղել»,- ասել է նա։
Յենս Ստոլտենբերգը նաև ընդգծել է՝ ՆԱՏՕ-ն նշաններ չի տեսնում, թե Ռուսաստանը հարձակում է նախապատրաստում դաշինքի վրա։
Լեհական ԶԼՄ-ները նոյեմբերի 15-ին հայտնել են, որ Լեհաստանի տարածքում հրթիռների ընկնելու հետևանքով երկու մարդ Է զոհվել: Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Լեհաստանում ընկած հրթիռները ռուսական արտադրության են։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ Պշևոդուվում տեղի ունեցած միջադեպի վայրից արված լուսանկարները վկայում են, որ այնտեղ ընկել են ուկրաինական հակաօդային պաշտպանության C-300 համակարգի հրթիռի բեկորները:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».