Աբդոլլահիանը դժգոհություն է հայտնել Ադրբեջանի անիրատեսական մեկնաբանությունների կապակցությամբ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դժգոհություն է հայտնել Ադրբեջանի պաշտոնյաների մի շարք անիրատեսական մեկնաբանությունների կապակցությամբ։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում նախարարները քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հաղորդում է Tasnim-ը:
Դժգոհություն հայտնելով վերջին օրերի որոշ անիրատեսական հայտարարությունների կապակցությամբ՝ Աբդոլլահիանը երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, ինչպես նաև նրանց ներքին գործերին չմիջամտելը կարևոր և հիմնարար սկզբունք է անվանել։
Նրա խոսքով ՝ հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կապերի զարգացումը Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունն է։ Ընդգծելով երկու երկրների միջև կապերի համակողմանի զարգացման անհրաժեշտությունը՝ նա իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է միանալ «3+3» մեխանիզմի շրջանակում միջոցառումներ անցկացնելու իրանական նախաձեռնությանը, որի նպատակն է դիվանագիտական ճանապարհով լուծել տարածաշրջանային խնդիրները։
Ւր հերթին, Ադրբեջանի արտգործնախարարը մատնանշել է Աստանայում երկու երկրների նախագահների վերջին հանդիպումը՝ Թեհրանում և Բաքվում պաշտոնական անձանց միջև բանակցություններն ու շփումները որակելով դրական: Բայրամովը Ադրբեջանի Հանրապետության պատրաստակամությունն է հայտնել՝ ամրապնդելու կապերը Իրանի հետ և լուծելու թյուրըմբռնումները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.