Փաշինյան․ Հայաստանի քաղաքական դաշտում ԼՂ հարցով գրեթե կոնսենսուսային վիճակ է
Հայաստանի քաղաքական դաշտում Լեռնային Ղարաբաղի հարցով գրեթե կոնսենսուսային վիճակ է` նկատի ունենալով ռուսական առաջարկների ընդունելիությունը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ընդդիմության այն գնահատականին, թե ԼՂ հիմնախնդրի առումով իշխանության դիրքորոշումները կոնկրետ և խուսափողական են։
Նրա խոսքով` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` «Վալդայ» քննարկումների ակումբում արված հայտարարությունը կարևոր ու էական էր, որպեսզի մի շարք հարցեր պարզաբանվեին։ Փաշինյանը հիշեցրեց, որ խոսքն այն մասին է, թե ՀՀ կառավարությունն ինչ վերաբերմունք ունի ՌԴ առաջարկի վերաբերյալ, որի էությունը ԼՂ հարցը որոշ ժամանակով հետաձգելն էր։
«Թե՛ ընդդիմության դաշտից, թե՛Արցախից եղան դրսևորումներ` պահանջելով կառավարությունից ընդունել ռուսական առաջարկները։ Սակայն մենք դեռևս 2021-ի հունվարից ենք ընդունել այդ առաջարկը։ Եթե ընդդիմությունն այլ կարծիքի է և մտածում է, որ պետք է Հայաստանը մերժի ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի, որ բարձրաձայնի այդ մասին»,–ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ապա Փաշինյանը նշեց, որ հայտարարությունների մակարդակում որոշակի լարվածություն են տեսնում։
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողներին ասել էր, որ ավելի ճիշտ կլիներ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգել անորոշ ժամկետով։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ռուսական կողմի մոտեցումները լիովին համապատասխանում են Երևանի դիրքորոշմանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».