Последние новости

Ալիևը հրաժարվում է քննարկել ԼՂ-ն առնչվող հարցերը և սպառնում է Հայաստանին նոր ագրեսիայով

Ադրբեջանը համաձայնություն չի տա Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերի ընդգրկմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԵՄ Արևելյան գործընկերության հատուկ բանագնաց Դիրք Շուբելի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը ցանկանում է խաղաղության համաձայնագրում ներառել Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը վերաբերող հարցեր։ Դա չի լինի: Դա անհնար է։ Մենք դրան համաձայնություն չենք տա»,-ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ «Բաքվին պետք է Հայաստանի բացարձակ հստակ դիրքորոշում»։

«Ես վերջերս ասել եմ, որ եթե նրանք խաղաղություն ցանկանան, մենք էլ խաղաղություն կցանկանանք։ Եթե նրանք խաղաղություն չեն ցանկանում, ապա դա նրանց ընտրությունն է։ 30 տարի մենք խաղաղություն չենք ունեցել, և Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչով է դա ավարտվել»,-նշել է նա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ