Ալիևը բացառել է Ռուբեն Վարդանյանի հետ բանակցությունների հնարավորությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ բանակցությունների հնարավորությունը։
«Ես կարևոր եմ համարում, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության մասին, ապա դա չի աշխատի։ Մենք պատրաստ ենք այդ մասին խոսել Ղարաբաղում բնակվող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Վարդանյանն է, որին ուղարկել են Մոսկվայից և որի գրպաններում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր գումարներ կան։
Նրան Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով։ Մենք պատրաստ ենք խոսել այն մարդկանց հետ, որոնք ապրում են Ղարաբաղում և ցանկանում են այնտեղ ապրել։ Ի դեպ, այդ գործընթացը սկսվել է։ Եթե չլիներ միջամտություն որոշ երկրների կողմից, որոնց մասին ես հենց նոր նշեցի, այսինքն՝ դրսից, և եթե փորձեր չլինեին դադարեցնել այս գործընթացը, կարծում եմ, որ այն կարող էր ավելի դինամիկ լինել: Բայց դա ոչ մի կապ չունի Փաշինյանի և նրա կառավարության հետ։ Ինչպես ասացի, պետք է կոնսենսուս լինի Ադրբեջանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, այսինքն այն երկրների և ինստիտուտների միջև, որոնք կարող են օգնություն ցուցաբերել այս հարցում»,-ասել է Ալիևը ԵՄ Արևելյան գործընկերության գծով հատուկ բանագնաց Դիրք Շուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.