Հայաստանը պատրաստ է վավերացնել Պարսից ծոց-Սև ծով միջանցքի գործարկման համաձայնագիրը
Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը՝ Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Ներկայում նախագծի մասնակիցները սպասում են, թե երբ Իրանը՝ տվյալ նախագծի գաղափարի հեղինակը, կհայտարարի համաձայնագրի ստորագրման ամսաթիվը: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի նախագիծը ենթադրում է չընդհատվող երթուղի, որը Դելին և Թեհրանը կապում է Եվրոպայի հետ Երևանի և Թբիլիսիի միջոցով, մուլտիմոդալ փոխադրումներով։ ՄՏՄ-ի գաղափարը Իրանն առաջին անգամ հնչեցրել էր 2016 թվականին, նախագծին միացել էին Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։ Այս ընթացքում աշխատանքային խմբերի վեց հանդիպում է անցկացվել (երկուական անգամ Իրանում և Բուլղարիայում, մեկական անգամ` Վրաստանում և Հայաստանում)։
«Հուսով ենք՝ Հնդկաստանը ևս կհետաքրքրվի Պարսից ծոց-Սև ծով միջանցքով», - ասել է Արարատ Միրզոյան
Գերատեսչությունում հիշեցրել են, որ վերջին անգամ նախագծի մասնակից երկրների, մասնավորապես Հայաստանի, Իրանի և Բուլղարիայի պատվիրակությունները հավաքվել են 2022 թվականի ապրիլի 6-7-ը Սոֆիայում` նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի վեցերորդ նիստին:
«Նիստի ընթացքում պատվիրակությունները ստորագրել են 6-րդ նիստի արձանագրությունը, որում ամրագրվել է, որ «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման համաձայնագրի նախագծի վերջնական տարբերակը պատրաստ է»,-նշվում է գերատեսչության պատասխանում։
Երևանը ներկայացրել է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի շուրջ 6-րդ հանդիպման մանրամասները:
Իրանական կողմը դիվանագիտական խողովակներով վեցերորդ նիստի արձանագրությունը և նախագծի վերջնական տարբերակը համաձայնեցման է ուղարկել տրանսպորտային միջանցքի մասնակից մյուս երկրներին` Վրաստանին և Հունաստանին։ Այդ երկրների ներկայացուցիչները պետք է այն ստորագրեին մինչև մայիսի 31-ը։ Պատասխան ստանալուց հետո Իրանը պետք է մյուս պետություններին տեղեկացներ արդյունքների մասին։
«ԻԻՀ-ից դեռևս տեղեկատվություն չի ստացվել։ Բոլոր երկրների կողմից համաձայնագրի վերջնական տարբերակի համաձայնեցումից հետո «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան կիրականացվի համաձայնագրի ստորագրման գործընթացը»,-նշել են գերատեսչությունում։
Նշենք, որ համաձայնագրի վավերացումից հետո կստեղծվի համակարգող մարմին/ կոմիտե, որը կզբաղվի մաքսային և հարկային ընթացակարգերի կանոնակարգի մշակմամբ։ Միջազգային տրանսպորտային միջանցքը Հայաստանին թույլ կտա դիվերսիֆիկացնել մատակարարումները, ազատորեն օգտվել Իրանի նավահանգիստներից, դառնալ կարևոր տարանցիկ հանգույց։
ՀՀ–ն ու Իրանը պատրաստվում են ավարտին հասցնել «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի համաձայնագիրը
Սակայն միայն քաղաքական կամքը բավարար չէ։ Հայկական կողմը պետք է լուծի իր լոգիստիկ և ենթակառուցվածքային խնդիրները։ Մասնավորապես` կարճ ժամանակում ավարտին հասցնի երկրի հարավը հյուսիսին կապող ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».