Последние новости

ԱԼԻԵՎԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ ԵՎ ՀՈԳ ՏԱՆՈՒՄ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍԻՆ

Իլհամ Ալիևը հերթական անգամ աչքի ընկավ։ ԵՄ «Արևելյան գործընկերության» հատուկ ներկայացուցիչ Դիրկ Շուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, թե Բաքուն պատրաստ է «երկխոսություն վարել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց, ինչպիսին Վարդանյանն է, որին ուղարկել է Մոսկվան, և որի գրպանում ռուսաստանցի/ռուս ժողովրդից գողացված միլիարդներ են»: Ըստ Ալիևի՝ Ռուբեն Վարդանյանն Արցախ է ուղարկվել Մոսկվայի կողմից «շատ հստակ օրակարգով»։

«Մենք պատրաստ ենք խոսել այն մարդկանց հետ, որոնք ապրում են Ղարաբաղում և ցանկանում են այնտեղ ապրել։ Մենք պատրաստ ենք դրան։ Ի դեպ, այդ գործընթացը սկսվել է։ Եթե չլիներ միջամտությունը որոշ երկրների կողմից, այսինքն դրսից, և եթե չլինեին այդ գործընթացը կասեցնելու փորձերը, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել։ Բայց դա ոչ մի կապ չունի Փաշինյանի և նրա կառավարության հետ»,- հայտարարել է Ալիևը։

Իհարկե, զավեշտալի է, որ խոսելով Արցախի ներկայացուցիչների հետ երկխոսելու պատրաստակամության մասին՝ Ալիևը կարծում է, թե ինքն է որոշողը, թե ում հետ խոսի, իսկ ում հետ՝ ոչ։ Բայց կանգ առնենք Ալիևի հայտարարության որոշ այլ տեսանկյունների վրա։

Այս օրերին հնչում են Բաքվին ուղղված բազմաթիվ կոչեր՝ երկխոսություն սկսելու Արցախի ներկայացուցիչների հետ։ Հրապարակային երկխոսություն։ Կազմակերպություններն ու երկրները կոչ են անում մշակել այդ երկխոսության միջազգային մեխանիզմ։ Արդարանալով նրանում, որ երկխոսություն չկա, Ալիևն այդ հարցում փաստացի մեղավոր է ներկայացնում Մոսկվային. իբր՝ վերջինիս կողմից Ղարաբաղ է ուղարկվել մի մարդ, որի հետ Ալիևը խոսել չի ցանկանում, այն էլ իբրև այն պատճառով, թե Վարդանյանը միլիարդներ է գողացել ռուս ժողովրդից…

Իլհամ Հեյդարի Ալիևը խոսում է ժողովրդից գողացած միլիարդների մասին…

Բայց նորից շեղվեցինք։ Գլխավորն այն է, որ Ալիևն այլ փաստարկ չի գտնում, քան բարդել մեղքը Ռուսաստանի վրա։ Արևմուտքի աչքի համար: Սա վկայում է այն մասին, որ Բաքուն լուրջ անհարմարություններ է ապրում՝ կապված Արցախի հետ երկխոսություն վարելու միջազգային կառույցների և քաղաքական կենտրոնների բազմաթիվ կոչերի հետ։

Երկրորդ ցուցանշական հանգամանքն այն է, որ Ալիևն այդ մտքերը կարող էր արտահայտել Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման դռնփակ հատվածում։ Բայց Բաքուն որոշեց Մոսկվային ուղղված մեղադրանքները հնչեցնել հրապարակավ։ Իհարկե, կարելի է ենթադրել, որ Ալիևի վրա վատ է ազդում Փաշինյանը, որի հետ հաճախակի շփումների արդյունքում Ադրբեջանի նախագահը փոխ է առել առանձնապես չմտածելու սովորությունը, թե ինչ է և ում է ասում…

Բայց եթե կատակը մի կողմ դնենք, այդ ինչո՞ւ Ալիևը հենց հիմա որոշեց այդքան բացահայտ արտահայտել իր դժգոհությունը Մոսկվայից, փաստացի մեղադրելով խաղաղ կարգավորման գործընթացի գրեթե տապալման մեջ։ Ըստ երևույթին, պատճառները երկուսն են։

Նախ՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ուժի մեջ մնացած ռուսական առաջարկները, որոնք ենթադրում են տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետների երկարաձգում և Արցախի կարգավիճակի հարցի լուծման հետաձգում։ Իսկ երկրորդ՝ ավելի կիրառական պատճառը կապված է շուտով Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի հետ։

Ինչպես հայտնի է, Երևանը մտադիր է հասնել այն բանին, որ կազմակերպությունը դատապարտի Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է այդ մասին՝ պարզաբանելով, որ խոսքը ոչ թե կազմակերպությանը Բաքվի հետ ռազմական հակամարտության մեջ ներքաշելու ցանկության, այլ հստակ քաղաքական գնահատականի մասին է։

Այդպիսի հստակ գնահատական բազմաթիվ երկրների կողմից արդեն տրվել է, ԱՄՆ-ից մինչև Հնդկաստան, զորքերը հետ քաշելու կոչ է հղել Բաքվին նաև Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իսկ վերջին օրինակը Ֆրանսիայի Սենատի վերջին բանաձևն է, որով պաշտոնական Փարիզին առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ: Բայց այ ՀԱՊԿ-ն առայժմ դիրքորոշում չի հայտնել, թեև սահմանային իրավիճակի մոնիտորինգ կազմակերպության փորձագետներն իրականացրել են և Ադրբեջանի հարձակման փաստն արձանագրել են։

Հասկանալի է, որ Ալիևը մեծ ընկերներ ունի ՀԱՊԿ-ում, կարելի է նույնիսկ ասել՝ «ընտանիքի բարեկամներ», այդ իսկ պատճառով կազմակերպության հայտարարությունն ուշանում է։ Բայց որքա՞ն կարելի է ձգձգել:

Ըստ երևույթին, Ալիևի վերջին հայտարարությունը նշանակում է, որ ՀԱՊԿ-ում իր «ընտանիքի բարեկամները» տեղյակ են պահել Ադրբեջանի ղեկավարին, որ Մոսկվան կողմ է, որ ՀԱՊԿ-ը հայտարարի իր դիրքորոշումը և ձգտում է համոզել իր գործընկերներին նման քայլի անհրաժեշտության մեջ։ Քանզի իրավիճակն իսկապես մոտ է աբսուրդի. Արևմուտքի երկրները փաստացի դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան, իսկ ռազմաքաղաքական դաշինքը, որի անդամ է Հայաստանը, լռում է։

Ալիևն իր հայտարարությամբ փորձում է զսպել Մոսկվայի ճնշումը և օգնել «ընտանիքի բարեկամներին» ավելի հեշտությամբ խափանել Բաքվին դատապարտող հայտարարության ընդունումը, կամ սահմանափակվել մեղմ, հպանցիկ ձևակերպումներով։

…. Ալիևի այդ հայտարարությունից հետո, թե Մոսկվան գաղտնի նպատակներով Արցախ է ուղարկել իր մարդուն՝ հանձին միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի, որն, ի դեպ, հեղինակություն է վայելում նաև Արևմուտքում, հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Ալիևի միջև։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկվել են զուտ տնտեսական հարցեր։

Հ.Գ.- Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Իլհամ Ալիևի հայտարարությանը:

«Ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը: Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի:

Ողջունում եմ նաև միջազգային միջնորդությամբ ուղիղ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծումը: Միջազգային միջնորդների շարքում, ի թիվս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, անպայման պետք է ընդգրկված լինի Ֆրանսիան, որի սենատի օրեր առաջ ընդունած բանաձևում կետ կար Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին: Հիշեցնեմ, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։

Կուզեի նաև առաջարկել անցնել ավելի կառուցողական տոնի և պարզաբանումներ ստանալ, թե որն է, ըստ պարոն Ալիևի, իբրև թե իմ ունեցած «հստակ օրակարգը»։ Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի: Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։

Պատերազմը միշտ պատերազմ է բերում։ Երբեմն դա տեղի է ունենում անգամ մի քանի սերունդ անց: Այսօր ագրեսիան դանդաղ գործողության ռումբ է՝ մեր երկու ժողովուրդների ապագա սերունդների համար: Դա նշանակում է, որ երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը, և որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը», - գրել է Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НОВЫЙ ГЕРОДОТ
    2025-05-13 11:05

    Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.  

  • И СНОВА СТАМБУЛ
    2025-05-12 11:15

    15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.

  • ОПЕРАЦИЯ «АРЦРУНИДА»
    2025-05-12 10:29

    Плоды мероприятий в рамках программы «Обучение - это модно», в соответствии с концепцией «Реальной Армении», дают о себе знать. И вот любимчик правящей семьи Арцрун Ованнисян, который в период 44-дневной войны в каждодневном режиме рапортовал о победах армянских ВС, а сразу после подписания Трехстороннего заявления от 9.11.2020-го от греха подальше слег в больницу, а потом отправился в США, сделал сенсационное открытие, с которым поделился в эфире у… Ну а с кем он еще в первую очередь мог поделиться сенсацией, как не с мужем министра наук, образования, культуры, спорта и молодежи?

  • ГЕНИИ ПРОВОКАЦИИ
    2025-05-12 10:12

    Правящие круги очень сильно возмущаются, что общество пришло к убеждению (а Роберт Кочарян во время одной из своих встреч со студентами заявил об этом), что 44-дневную войну спровоцировало руководство Армении… Трудно определиться, чего в них все-таки больше: самодовольства, цинизма или глупости?

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ