Թուրքիայի ՊՆ հայտարարել է Իրաքում և Սիրիայում «օդային գործողության» արդյունքում 89 թիրախի ոչնչացման մասին
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում և Սիրիայում «օդային գործողության» արդյունքում 89 թիրախի ոչնչացման մասին.
Հյուսիսային Իրաքում և Սիրիայում թուրքական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, հայտնել է Shafaq News պորտալը՝ հղում տալով Իրաքյան Քրդստանի ահաբեկչության դեմ պայքարի տարածաշրջանային վարչությանը։
Նրա խոսքով՝ թուրքական օդուժը ավելի քան 25 հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում՝ թիրախավորելով Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների բազաներն ու շտաբները։ Այս հարձակումների արդյունքում առնվազն 32 մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարվածների զոհերի հստակ թիվը չի նշվում, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ քրդական Firat լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Սիրիայի զինված ուժերի երեք անդամներ սպանվել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքա նահանգի ուղղությամբ Թուրքիայի օդային հարվածի հետևանքով։ Վիրավորվել է մի քանի մարդ, այդ թվում՝ մեկ սպա։ Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով բանակում իր աղբյուրին, հաստատել է, որ մի քանի զինվոր է զոհվել Հալեպ և Հասաքա նահանգներում թուրքական հարձակման հետևանքով, նրանց թիվը չի նշվում։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կիրակի գիշերը թուրքական բանակի «օդային գործողության» արդյունքում, որն իրականացվել է Հյուսիսային Իրաքում և Սիրիայում, ոչնչացվել է 89 թիրախ։
Գործողությանը մասնակցած բոլոր ինքնաթիռներն առանց կորուստների վերադարձել են իրենց մշտական բազաներ, ասվում է զեկույցում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».