Լեհաստանը հաստատել է ԵԱՀԿ գագաթաժողովին Լավրովի մասնակցության վերաբերյալ իր մերժումը
Լեհաստանի ԱԳՆ-ն հաստատել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցության վերաբերյալ իր մերժումը։ Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը Լոձում։
«Այժմ, մեր կարծիքով, Ռուսաստանը պետք է առավելագույնս մեկուսացված լինի բոլոր միջազգային հարթակներում։ Դրանով է պայմանավորված այս որոշումը։ Հանդիպումը նվիրված է եվրոպական երկրներում անվտանգությանը և համագործակցությանը, այսինքն այն երկրների, որոնց համար կարևոր է, որպեսզի Եվրոպայում անվտանգ լինի, իսկ Ռուսաստանը դրան հակազդում է։ Նրա շահերը ամբողջությամբ հակասում են ողջ կազմակերպությանը», - լեհական հեռուստատեսությամբ ասել է Յաբլոնսկին։
Ավելի վաղ Լեհաստանի կողմից ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը մերժելու մասին հայտնել էին մի շարք լրատվամիջոցներ։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Լեհաստանի որոշումը աննախադեպ է և սադրիչ։
Բացի այդ, ռուս խորհրդարանականներին մերժել էին վիզա տրամադրել՝ մասնակցելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) աշնանային նստաշրջանին, որը տեղի կունենա նոյեմբերի 24-26-ը Վարշավայում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 18:07
На Площади Свободы в Ереване начался митинг, организованный Советом по защите прав арцахцев. Оттуда его участники направятся к зданиям соответствующих государственных структур и проведут массовые акции неповиновения, говорится в заявлении Совета.
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.