Գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
44-օրյա պատերազմում գերեվարված և պատերազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում։
Հարազատների խոսքով՝ պետական ու միջազգային կառույցներն ուղղակի լռում են ու ոչինչ չեն հայտնում։
«Ասում են՝ աշխատանքներ ենք տանում, բայց մեզ ոչ մի լուր չեն հայտնում։ Կարմիր խաչն առայժմ անզոր է որևէ բան անելու, Եվրադատարանի հայկական գրասենյակին էլ ենք դիմել, լուր չկա, իշխանությունների հետ էլ գերատեսչական հանձնախումբ ենք ստեղծել, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվի դեկտեմբերի 16-ից »,-ասաց գերության մեջ գտնվող զինծառայողի հարազատներից մեկը։
Հարազատներն իրենց հետ բերել են տասնյակ պաստառներ («Մեր անհետ կորած զինծառայողներն Ադրբեջանում գերության մեջ են», «Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգնեք վերադարձնել մեր երեխաներին» ու այլ գրություններով)։
Նրանք նշում են, որ որ Ադրբեջանը չի կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը և չի վերադարձրել հայ գերիներին։
Զինծառայողների ծնողներն ու հարազատները երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».