Իրանի ԱԳՆ․ Թեհրանը դրական ազդակներ է ստանում Բաքվից
Թեհրանը դրական ազդակներ է ստանում Բաքվից, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին։
«Հարևանների, մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերություններում մեզ համար սկզբունքային է փոխադարձ հարգանքը, հարաբերությունների ամրապնդումը և երկկողմ համագործակցությունը»,- նշել է նա։
Նշելով դրական ազդակները, որոնք Իրանը վերջերս կայացած երկկողմ բանակացութունների շրջանակում ստացել է Ադրբեջանի պաշտոնական անձանցից, մամուլի քարտուղարը ասել է․
«Հույս ունենք, որ երկկողմ բանակցությունների ընթացքում անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ այս դրական խոսքերին համապատասխան»։
Նա հավելել է, որ Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները զարգացել են վերջին մեկ տարվա ընթացքում, քանի որ երկու հարևաններն ամրապնդել են համագործակցությունը։
Սակայն լինում են խնդիրներ, որոնք, ցավոք, հակասում են կապերի զարգացմանն ուղղված ընդհանուր քաղաքական կամքի գործընթացին։
Խոսնակը նաև հորդորել է Ադրբեջանի պաշտոնյաներին խուսափել ԶԼՄ-ներում քննարկումներից։
Կիրակի Ադրբեջանի նախագահի օգնականն ասել էր, որ Բաքուն միշտ շահագրգռված է զարգացնելու Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու վստահության վրա։
«Մենք ծանոթացանք իրանական լրատվամիջոցներում Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի» հայտարարությանը,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հիքմեթ Հաջիևը:
Հաջիևն ասել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում ՝ «մեր ժողովուրդների ընդհանուր պատմության, կրոնական, մշակութային ժառանգության և ավանդույթների ու ընդհանրապես ադրբեջանա-իրանական հարաբերությունների մասին Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությունները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:55
Президент США Дональд Трамп заявил в субботу, что Армения и Азербайджан близки к заключению соглашения о мире.
-
2025-07-19 10:52
Экс-депутат парламента Армении, бывший генконсул республики в Санкт-Петербурге Рубен Акопян арестован на два месяца по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщил его сын Самвел Акопян.
-
2025-07-19 10:34
Вашингтонский офис Армянского национального комитета (ANCA) осудил заявление посла США в Турции Тома Баррака о «сдаче в аренду» территории Армении. Об этом в интервью Alpha News заявила представитель ANCA по связям с общественностью Элизабет Чулджян.
-
2025-07-19 10:21
Группа "Альтернативные проекты" представляет статью бывшего министра иностранных дел Армении Ара АЙВАЗЯНА.